Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը բավարարել է Վիկտոր Վասինի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, հաղորդում է Մոսկվայի դատարանների մամուլի ծառայությունը։
Քննչական մարմինները Վասինին մեղադրանք են առաջադրել սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության համար։
Գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձը կատարվել է Մոսկվայում փետրվարի 6-ին։ Գեներալը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ ԶԼՄ-ների տվյալներով՝ փետրվարի 7-ին Ալեքսեևը հաջողությամբ վիրահատվել է և գիտակցության է եկել։
BBC ռուսական ծառայությունը գրել էր, որ Ալեքսեևը մի քանի տարի վերահսկել է «Վագներ» ՄՌԿ-ի գործունեությունը, իսկ ԵՄ-ն գեներալ-լեյտենանտին անվանել էր պատասխանատու «Նովիչոկ»-ի տեղափոխման համար Սոլսբերի։
Գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձի գործով ձերբակալվել են Ռուսաստանի քաղաքացիներ Լյուբոմիր Կորբան, Վիկտոր Վասինը, ինչպես նաև նրա որդին՝ Պավելը։








