Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Այն, որ Նիկոլ Փաշինյանը, խախտելով գրված ու չգրված «խաղի կանոնները», ինտենսիվ քարոզարշավի մեջ է մտել ընտրարշավի պաշտոնական մեկնարկից շատ ու շատ առաջ, արդեն շատերն են արձանագրել: Դա, ի միջի այլոց, ուշադրություն է գրավում ոչ միայն «խաղի կանոնների»՝ արդար ընտրական մրցակցության կանոնների խախտում լինելով, այլև այն պատճառով, որ Փաշինյանի նախընտրական ինքնագովաբանումներն իրականացվում են գերազանցապես հարկատուների միջոցների հաշվին:


Ու շատ հետաքրքիր, ինչ-որ տեղ զավեշտական պատկեր է ստացվում. գրեթե բոլոր հարցումների տվյալներով, հանրության (կարելի է ասել՝ հարկատուների) մոտ 70 տոկոսը մերժում է Փաշինյանին: Բայց Փաշինյանը բոլոր հարկատուների հարկատվությունից գոյացած բյուջետային միջոցների մեծ մասն առնվազն այս փուլում (չնայած ինչո՞ւ միայն այս փուլում, նախկինում էլ) ծախսում է, որպեսզի վերարտադրի իր աղետաբեր իշխանությունը: Ավելին, կառավարության, պետական կառույցների անմիջական պարտականությունները (հանրապետական նշանակության ու միջհամայնքային ճանապարհների նորոգում, դպրոցների, մանկապարտեզների նորոգում, կենսաթոշակների ապահովում և այլն) փորձում է հանրության վրա «սաղացնել» որպես մի մե՜ծ լավություն: Այն կարգի, որ կարծես պապական ոսկիներն է պուլիկի մեջ գտել ու իր անձնական, այլ ոչ թե պետբյուջեի միջոցներով է այդ ամենն արվում: Զուգահեռ՝ գնալով ավելի ու ավելի շատ ահազանգեր են հնչում առ այն, որ հատկապես մարզերում քպական չինովնիկների միջոցով իշխանությունը «գույքագրում» է, թե տնետուն ով ինչ կարիք կամ խնդիր ունի, որպեսզի պետական բյուջեի միջոցների հաշվին աջակցություններ տրամադրեն «կարիքավորներին»:


Դե, իհարկե, դա ոչ մի դեպքում ընտրակաշառք չէ, ի՜նչ եք ասում: Նրանք դա փաթեթավորում են այն «սոուսով», որ մարզպետարանները, համայնքապետարանները միշտ էլ նման աջակցություններ տրամադրել են, դա իրենց գործառույթների մեջ է մտնում: Ի դեպ, վերադառնալով հարկատուների և հարկերի թեմային: Փաշինյանը առիթը չի կորցնում, որպեսզի տեսախցիկների առաջ երկար-բարակ «փայլատակի» իր՝ մեկը մյուսից հանճարեղ «դատողություններով»:


Կառավարության վերջին նիստի ժամանակ, երբ հարկերի հետ կապված հարց էր օրակարգում, Փաշինյանը մասնավորապես հայտարարեց. «...Ինչքան էլ հարուստ լինես, չես կարող քեզ համար առանձին Երևան–Սևան մայրուղի ունենաս: Եթե շատ են ասում, որ հարուստ են, դե, թող իրենց համար օդանավակայան կառուցեն և Հայաստանի օդանավակայաններից չօգտվեն: Էլ չեմ ասում, որ եթե կառավարությունը այդ ճանապարհները չկառուցի, ձեր «Բենթլիներից» հետևի ստոպի ֆառն ա մնալու»:


Փաշինյանին ու նրան հմայված ունկնդրողներին արժե հիշեցնել, որ պետությունը, կառավարությունը հենց դրա համար էլ գոյություն ունեն, որպեսզի բոլորիս վճարած հարկերի հաշվին գոյացած պետական բյուջեի միջոցները ուղղեն սոցիալական ու ենթակառուցվածքային անհրաժեշտ ծրագրերի իրականացմանը: Այդ թվում՝ ճանապարհների կառուցում, նորոգում և այլն: Երբ Փաշինյանը խոսում է կառավարության կողմից ճանապարհներ կառուցելու մասին, նա կարծես «մոռանում» է, որ դա կարողանում է անել բոլորիս վճարած հարկերի հաշվին: Այո, նաև ունևոր, գործարար, արտադրություն դրած, բիզնեսներ հիմնած ու հազարավոր աշխատատեղեր ապահովող գործարարների, խոշոր ու ոչ խոշոր բիզնեսներ ունեցող ձեռներեց մարդկանց վճարած հարկերի հաշվին: Նաև պարզապես աշխատող ու հարկ վճարող մարդկանց հաշվին: Դա լավություն չէ, էլի, որ Փաշինյանը հա երեսով է տալիս: Դա պարտականություն է, որն, ի դեպ, այս կառավարությունը կատարում է վատ, անորակ ու փնթի, նաև՝ գերածախսերով:


Ժողովրդական խոսքով ասած՝ իշխանությունները «հերանց տնից» չեն բերել այն միջոցները, որոնցով վատորակ ասֆալտ են անում, այլ պետական բյուջեից: Հա, դեռ մի բան էլ՝ իրենք իրենց առասպելական պարգևավճարներ են դուրս գրում: Եվ հետո, եթե ամեն հարուստ և ունևոր ինքն է իր համար ճանապարհ կամ օդանավակայան կառուցելու, էլ դուք, որպես կառավարություն, ում եք պետք: Եվ էլի. կես կատակ-կես լուրջ ենթադրենք, թե որևէ մեծահարուստ որոշում է, որ, չէ, կառավարությունը իր մուծած հարկերը մսխում է, ճանապարհն անորակ է սարքում, ու որոշում է, որ ինքը պիտի իր միջոցներով մայրուղի կամ մի 20 կմ ճանապարհ կառուցի: Հաջորդ իսկ պահին, կարող եք չկասկածել, որ Փաշինյանը ԱԱԾ-ին ու քննչականին, դատախազությանը հրամաններ կտա, ու ինքնուրույն ճանապարհ սարքել ցանկացող մարդուն ազգուտակով կկալանավորեն, կսկսեն խոշտանգել, կհայտարարեն, թե «ընտրակաշառք» է:


Իսկ եթե ավելի լուրջ, ապա այս ամենն իսկապես խայտառակ, աննախադեպ անհավասար մրցակցային վիճակ է, վարչական ռեսուրսի, պետբյուջեի տոտալ չարաշահում՝ հանուն սեփական իշխանության պահպանման: Կօգնի՞:


Հազիվ թե: Քանզի անցած ութ տարում բերած աղետներն ու փորձանքները, ավերումներն ու կորուստները պարզապես չեն կարող մոռացվել գյուղատնտեսական սուբսիդիաներով, 10 հազար դրամ կենսաթոշակ բարձրացնելով կամ մի երկու ճանապարհ անորակ ասֆալտապատելով: Դե, թեկուզ որակյալ...


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին
Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել
Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին
Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը
Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրը
Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել
ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում
Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ
Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը
Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները

Լրացուցիչ նորություններ

...

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար