Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանն անկեղծացել է, որ Անահիտ Ավանեսյանի կյանքը դժոխքի է վերածելու


«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում պաշտոնակռիվ է սկսվել, իսկ կռվախնձորն էլ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի, ապա նաև տեղակալի պաշտոններն են:Ինչպես հայտնի է, Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո ՔՊ-ն փնտրում էր հանձնաժողովի նախագահի թեկնածու, որը կապ ունենա բժշկական ոլորտի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ ուրբաթ օրը կայացած ՔՊ խմբակցության դռնփակ նիստի ընթացքում 10 դեմ ձայնով հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Արսեն Թորոսյանը, որին առաջադրել է նախկին թղթակից, հիմա ԱԺ պատգամավոր, բայց առողջապահության ոլորտի հետ առնչություն չունեցող (ԱԺ այդ հանձնաժողովի անդամ) Էմմա Պալյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հիմա ՔՊ-ական կանայք պայքարում են հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար: Այսպիսով՝ ArmLur.am-ը գրել էր, որ առողջապահության հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական Լուսինե Բադալյանը, ի համերաշխություն վերջերս մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանի, հրաժարվել է զբաղեցնել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը:

«Ժողովուրդ» օրաթեթի տեղեկություններով՝ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի համար պայքարում են ՔՊ-ական պատգամավորներ Էմմա Պալյանը և «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին բուժքույր Հռիփսիմե Հունանյանը։

ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Էմմա Պալյանը խմբակցությունում ասել է, որ մտադիր է ինքնաառաջադրվել՝ որպես հանձնաժողովի փոխնախագահ. ու հենց այդ հաշվարկով էլ նա Արսեն Թորոսյանին առաջադրել է նախագահ, որպեսզի Թորոսյանն էլ իրեն պաշտպանի՝ փոխնախագահ դառնալու:

Մինչդեռ, խմբակցության մեծ մասը այդ պաշտոնում ցանկանում է առաջադրել Հռիփսիմե Հունանյանին, որը գոնե բուժքույր է եղել, և քիչ թե շատ փորձ ունի բժշկական ոլորտում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինս համաձայնել է առաջադրվել Արսեն Թորոսյանի հնարավոր տեղակալի պաշտոնում՝ մեկ պայմանով, եթե Էմմա Պալյանը չառաջադրվի, քանի որ ինքը, ինչպես հայտարարել է, չի պատրաստվում մրցել Պալյանի հետ, որը Ալեն Սիմոնյանի «մարդն» է այդ հանձնաժողովում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էմմա Պալյանը հաստատեց, որ Արսեն Թորոսյանի թեկնածությունն ինքն է առաջադրել, ինչ վերաբերում է հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրվելուն՝ Էմմա Պալյանն ասաց.

«Խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը, իսկ փոխնախագահի մասով որևէ տեղեկություն չկա, ես այս պահին մտադրություն չունեմ առաջադրվելու»:

Նկատենք, որ այս պահի դրությամբ ԱԺ այդ կարևորագույն հանձնաժողովը փաստացի չի ղեկավարվում: Իսկ Արսեն Թորոսյանը մտերիմ շրջապատում անկեղծացել է, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կյանքը դժոխքի է վերածելու»։

Լրահոս

ՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ադրբեջանը քննարկում է Եվրոպայի խորհրդից լիակատար դուրս գալու հարցը․ Ալիև
Վերացվել է պանիր «Կաչոտա» արտադրատեսակի արտադրության կասեցումը
Կալլասը մեկնաբանել է Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունը
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարում է՝ վնասազերծվել է ռազմական օբյեկտների դեմ խոշոր դիվերսիոն ծրագիրը
Մահացել է Սեմ Նիլը
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Վաղարշյան փողոցում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա
Իրանը մահափորձ էր ծրագրել Թրամփի դեմ Անկարա կատարած նրա այցի ժամանակ
Անձրևները կվերսկսվեն․ սպավում է՝ քամու ուժգնացում․ ջերմաստիճանը չի նվազի
Զգուշացում կլիմայական նոր սպառնալիքի մասին. փոքր լեռնային լճերը կարող են ավերիչ հեղեղումներ առաջացնել
Bloomberg. Բեռնատար նավերը սկսել են անցնել Հորմուզի միջով՝ անջատված տրանսպոնդերներով
Ալիև․ Ադրբեջանը դարձել է Հայաստանի համար մատակարարումների հուսալի աղբյուր
Ադրբեջանը, խաղացնելով, պարեցնելով, այնքան է «քշելու» ՔՊ-ին, մինչև իր պահանջները կատարվեն․ Աբրահամյան
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի համար պարզապես ինքնիշխան պետություն չէ
Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով

Լրացուցիչ նորություններ

...

Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. Ով կնշանակվի «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչ

Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում․ «Հրապարակ»

ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի վախը բռնել են․ «Հրապարակ»

Քաղաքապետարանի աշխատակիցներին հորդորել են կիրակի օրը մեկ մարդու պես ներկա գտնվել հրապարակում. «Հրապարակ»

Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ․ «Հրապարակ»

Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»

«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են

Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»

«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»

Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»

Մհեր Ախտոյանն ու հայրն արտերկրում անհետացել են․ Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում

«Հրապարակ»․ Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են

«Իրավունք». Տղե՛րք, էս ո՞ւր. մի շարք թեկնածուներ շտապել են լքել հարազատ քաղաքական ուժի շարքերը

«Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել

«Ժողովուրդ». Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ

«Իրավունք». Նարեկ Կարապետյանի հայտարարությունից հետո թիմում մեծ մասը հրաժարվում է մանդատներից

«Իրավունք». Ով է հավակնում ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնին. Բացառիկ մանրամասներ

«Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում

Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին․ Սարիկ Մինասյանը որոշել է Գյումրիից տեղափոխվել Երեւան

ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգել. Ինչ է սպասվում ընդդիմությանը