Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$836.99

BTC

$114356

ADA

$0.910402

ETH

$4246.51

SOL

$180.44

36 °

Yerevan

20 °

Moscow

37 °

Dubai

25 °

London

24 °

Beijing

29 °

Brussels

27 °

Rome

32 °

Madrid

BNB

$836.99

BTC

$114356

ADA

$0.910402

ETH

$4246.51

SOL

$180.44

36 °

Yerevan

20 °

Moscow

37 °

Dubai

25 °

London

24 °

Beijing

29 °

Brussels

27 °

Rome

32 °

Madrid

ԵՄ-ն «լրացուցիչ միջոցներ կդիտարկի» Վրաստանի նկատմամբ

Դեկտեմբերի 16-ին արտաքին գործերի (ԱԳ) նախարարների խորհրդում Եվրամիությունը կքննարկի «լրացուցիչ միջոցները»՝ ի պատասխան Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Եվրահանձնաժողովը:

«Մոտ երկու շաբաթ վրաց ժողովուրդը պաշտպանում է իր ժողովրդավարական և եվրոպական նկրտումները՝ բախվելով ոստիկանության դաժան, անօրինական ուժին»,- ասված է դեկտեմբերի 10-ին Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության խոսնակ Անիտա Հիփերի հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ Եվրամիությունը դատապարտում է «ճնշիչ գործողությունները ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և ընդդիմության առաջնորդների նկատմամբ և պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին»։

Եվրամիությունն իշխող «Վրացական երազանք»-ին կոչ է անում դադարեցնել «համատարած ահաբեկումները, քաղաքական հետապնդումները, ենթադրյալ խոշտանգումները և քաղաքացիների նկատմամբ դաժան վերաբերմունքը»։

«Մենք կոչ ենք անում «Վրացական երազանք»-ին մեղմացնել և վերջ տալ այս իրավիճակին, որը մեծ գին է վրաց ժողովրդի համար: Բռնությունը պատասխան չէ Վրաստանի ժողովրդավարական և եվրոպական ապագայի վերաբերյալ ցուցարարների պահանջներին»,- ասված է հայտարարության մեջ:

Եվրահանձնաժողովի խոսնակի խոսքով՝ «Վրացական երազանք»-ի գործողություններն են Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի կասեցման պատճառ դարձել. «Ժողովրդավարական շարունակական հետընթացը և կառավարության կողմից վերջին շրջանում ռեպրեսիվ միջոցների կիրառումը հետևանքներ կունենան մեր երկկողմ հարաբերությունների վրա»:

Հիփերը հաստատել է՝ Վրաստանի հարցը ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն դեկտեմբերի 16-ին նախատեսված նախարարական հանդիպմանը և կորոշեն «լրացուցիչ միջոցները»։

Դեկտեմբերի 9-ին այս խնդրի մասին խոսել է նաև Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։ Նրա խոսքով, վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցող զարգացումները պահանջում են Եվրամիության կողմից պատժամիջոցների կիրառում: Հերչինսկին նաև ասել է՝ առանց վիզայի ռեժիմի կասեցումը պատասխան միջոցներից մեկն է:


Աղբյուր` Panorama.am

Լրահոս

Մշակվել է բերանի խոռոչի վիճակի հիման վրա շաքարախտի ախտորոշման մեթոդ
Հայտնի է դարձել, թե որ տղամարդկանց են կանայք ավելի շատ վստահում
Իրակլի Եղոյանը տեղափոխվել է Նիդերլանդների ուժեղագույն լիգա
Հայտնաբերվել է կանանց համար արյան ճնշումը նվազեցնելու պարզ միջոց
42-ամյակը առանց Վալենտինա Իվանովայի․ Թիմատին պատասխանում է քննադատություններին
Գտնվել է կատարյալ շոկոլադե համի բաղադրատոմսը
Գիտնականը բացահայտում է, թե արդյոք կյանք կա մեզ ամենամոտ աստղային համակարգում գտնվող ուրվական մոլորակի վրա
25-ամյա օտարերկրացին երևանում գողացել էր 47-ամյա քաղաքացու հեռախոսն ու խելացի ժամացույցը
Վայոց ձորում 48-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենը
Սպորտը կարող է առաջացնել հոգեկան առողջության երեք խնդիր. Մանրամասնում է բժիշկը
«Բարսելոնան» ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի երրորդ մարզաշապիկը (լուսանկարներ)
Կարևոր
Հաստատվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը
Երկու փաստաբան դատապարտվել են 4 տարվա ազատազրկման
Անվանվել է սպորտում հաջողությանը խոչընդոտող գենը
Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ կա տուժած
Վիճաբանության ընթացքում համաքաղաքացուն դանակահարել էր
Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ
Քարակերտում հրդեհ է բռնկվել վերամբարձ կռունկում
«Վախենում էի երեխաներիս համար»․ Վալերիայի անկեղծ խոստովանությունը
Հայտնաբերվել է քաղցրավենիքի նկատմամբ տենչի աճի նոր պատճառ

Լրացուցիչ նորություններ

...

Ֆինլանդիայի նախագահը տպավորել է Թրամփին․ Կիմ Չեն Ընը կոչ է արել արմատապես ընդլայնել միջուկային զենքը

Շվեյցարիան պատրաստ է հնարավորինս շուտ կազմակերպել Պուտինի և Զելենսկու հանդիպումը

Ուկրաինան և ԵՄ-ն չեն քննարկել Կիևի համար 90 միլիարդ դոլարի զենքի գնումը

Sky. Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ Հռոմում

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հարցում որևէ աշխատանքից

Զելենսկիի դիզայները բացատրել է, թե ինչու է փոխել իր կերպարը

Զելենսկին չի հրաժարվել տարածքների փոխանակումից․ WSJ․ Թրամփը հայտարարել է, որ սիրում է ռուսներին

WSJ. Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու խումբը

Մակրոն. ԵՄ-ն և ԱՄՆ-ը մոտ ապագայում սպասում են Պուտինի և Զելենսկիի միջև շփումներին

Ռուբիո. Ուկրաինայի համար երաշխիքների մշակմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպական երկրները

Չինաստանի արտգործնախարարը չին-հնդկական սահմանին իրավիճակը որակել է «խաղաղ և հանգիստ»

Ռուբիո. Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը կպահանջի զիջումներ

Ռուսաստանի ԶՈւ-ն գիտակցված հարվածել է Օդեսայում ադրբեջանական ընկերությանը․ Զելենսկի

Արևմուտքում զգուշացրել են՝ ԵՄ-ն փորձելու է խափանել Պուտինի և Զելենսկու հանդիպումը

Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի և Պուտինի զրույցի լուսանկարը (լուսանկար)

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին

Մոդի. Հնդկաստանը պետք է 40-50 տիեզերագնաց պատրաստի ապագա տիեզերական առաքելությունների համար

Մակրոնը Պուտին-Զելենսկի հանդիպման վայր է առաջարկել Շվեյցարիան

Թրամփը հրաժարվել է Պուտինի հետ հանդիպումը «պարտություն» համարել

Զելենսկի. Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կձևավորվեն 7-10 օրվա ընթացքում