Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հայաստանի միակ բարեկամը, ինքնիշխանության ու պետականության միակ պահապանը Ռուսաստանը և նրա ժողովուրդն են». «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Հայաստանի գործող իշխանությունները գնալով ավելի են բարդացնում Ռուսաստանի հետ հարաբերությունները, օրերս Մոսկվայում տեղի ունեցավ ուշագրավ իրադարձություն. անցկացվեց «Ռուսաստան-Հայաստան» 2-րդ հանրային ֆորումը, որը կազմակերպել էին «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժումը և Ռուսաստանի Դաշնության հանրային պալատը։

Համաժողովում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պատմական հիշողության թեմային՝ որպես ժողովուրդների միջև փոխըմբռնման և վստահության ամրապնդման կարևոր գործոն։ Մասնավորաբար, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր ուղերձում հիշեցրել է երկու ժողովուրդների համար ընդհանուր պատմական տարեթվերի, օրինակ՝ Հաղթանակի 80-ամյակի և Թուրքմենչայի խաղաղության պայմանագրի կնքման 200-ամյակի մասին:

ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ միջոցառումը թույլ կտա համակողմանի վերլուծել ռուս-հայկական բազմակողմ հարաբերությունների առանցքային ասպեկտները, նախանշել դրանց զարգացման ուղիները, իսկ ամենակարևորը՝ ներդրում ունենալ երկու եղբայրական ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդման գործում:

Ուշագրավ հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: «Մենք չենք հրաժարվում դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում»,-ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի ռազմական, էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորը։ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտարարել է, որ Հայաստանի ապագան, նրա անկախությունը, նրա երիտասարդության ճակատագիրը շատ ավելի թանկ են, քան ցանկացած միլիոնավոր դոլարներ, որոնք այսօր գրպանում են հանրապետության ներկայիս իշխանության որոշ գործիչներ։ Նա վստահություն է հայտնել, որ «Եվրոպական երազանքի» ազդեցության տակ Հայաստանում կարծում են, որ կարող են դառնալ «Մոնտե Կառլո», սակայն դա հնարավոր չէ:

Ֆորումի կազմակերպիչ «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանն իր հերթին շեշտել է, որ հայ-ռուսական հարաբերությունները և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ հայ ժողովրդի անվտանգության, և՛ պետականության պահպանման հիմքն են։«Եկել է սթափվելու ժամանակը, մենք պետք է հստակ հասկանանք, որ եթե մեզ պետականություն է պետք, եթե մեզ համար թանկ է Հայաստանի ինքնիշխանությունը, ապա մենք պետք է հստակ կանգնենք Ռուսաստանի կողքին, կառուցենք նրա հետ, օգնենք Ռուսաստանին կառուցել անվտանգության նոր ճարտարապետություն մեր տարածաշրջանում և աջակցել նրան մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,-ասել է Ավետիսյանը:

Նա միևնույն ժամանակ դիմել է հայ ժողովրդին՝ խնդրով ամուր պահպանել հայ-ռուսական, ազգային, անգնահատելի հարաբերությունները, «սիրենք ռուս ժողովրդին, Ռուսաստանին, որովհետև Հայաստանի Հանրապետության միակ բարեկամը և Հայաստանի ինքնիշխանության ու պետականության միակ պահապանը Ռուսաստանը և նրա ժողովուրդն են»:

Լրահոս

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր
«Москва слезам не верит». Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին զրույցի ենթատեքստի մասին
Գնում-գնում գլուխը խփում է պատին, ընկնում գետը. Մարգարիտ Եսայան
Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»
240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր
Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով ևս մեկ միջանցք բացելու հարցը. Bloomberg
Մենք կօգտագործենք Իրանի սառեցված միջոցները. Դոնալդ Թրամփ
Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանդիպել է Զելենսկու հետ և նրան 100%-անոց աջակցություն հայտնել
Խաչիկ Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի․ ըմբշամարտի Մ17 ԱԱ
Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան. մանրամասներ
Պետք է դադարել ամեն ինչի մեղքը ընդդիմության վրա բարդել. պատասխանատուն իշխանությունն է․ խուդոյան (տեսանյութ)
Ոչնչացվել է հայկական ծագման վարդերի խոշոր խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր»
Պուտինը Փաշինյանին հայտնել է ԵԱՏՄ-ի հարցով հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտության մասին. Կրեմլ
Աղջի, բան էիր խոսք տվել հայերին, ի՞նչ եղավ (տեսանյութ)
Պուտինը կրկին ավելացնում է Ռուսաստանի բանակի թվաքանակը
Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Լրացուցիչ նորություններ

...

Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»

240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի

Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»

Նոր աթոռի փնտրտուք․ 2 գերտերության լռությունը․ Պուտինն ու Սի Ծինփինը չեն շնորհավորել Փաշինյանին

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»

Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»

ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»

Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»