Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ո՞վ է պատասխան տալու սիրիահայության ներկա ծանրագույն վիճակի համար․ Արմեն Այվազյան


Քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 2006 թ. գարնանը հրավիրվել էի Սիրիա։ Մի շարք դասախոսություններով հանդես եկա Հալեպում, Դամասկոսում, Ղամիշլիում և Քեսաբում։ Հիմնական ասելիքս հայրենադարձության՝ Հայաստան կազմակերպված կերպով ներգաղթելու մասին էր։ Պատճառաբանում էի նրանով, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում կանխատեսելի ապագայում չի կարգավորվելու և՛ իսլամիստների ակտիվացման, և՛ Թուրքիայի ու Իսրայելի քայքայիչ գործողությունների պատճառով։

Հայերի մեծ մասն անպատրաստ էր լսել և ընկալել ասածս։ Ապրելով Սիրիայում՝ մարդիկ շատ վատ էին պատկերացնում հասունացող վտանգները, քանի որ, վերջին հաշվով, միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի մասնագետ չէին։ Առհասարակ, հայերի մեծ մասը ուշադրությամբ լսում է միայն մեծահարուստներին կամ իշխանավորներին, որոնք նույնպես այդ հարցերի մասնագետ չեն։

Ճիշտ է, մի փոքր շփոթված ու զարմացած էին իմ խոսքից, բայց դա բավարար չէր. վերջին հաշվով մի ինչ-որ երիտասարդ գիտնական, որը ոչ պաշտոն ունի, ոչ էլ շատ փող, Երևանից եկել, Մերձավոր Արևելքի մասին իրենց դասեր է տալիս։ Ամենակարևորն այն էր, որ համայնքի ղեկավարությունը դեմ էր հայրենադարձության ծրագրին։ Եկեղեցին նույնպես դեմ էր։ Երկուսն էլ հասկանալի պատճառներով, որովհետև կկորցնեին իրենց սոցիալական հենարանը, դիրքն ու կշիռը։

Այ, եթե նույն բանն ասեր Հայաստանի պետության պաշտոնական ներկայացուցիչը, օրինակ, դեսպանը կամ Երևանից եկած մի բարձրաստիճան պաշտոնյա՝ այդ դեպքում շատ ավելի ուշադիր կլինեին։ Բայց, ցավոք, Հայաստանի պետությունը լուռ էր։ Վերադարձա Երևան ու մի քանի ելույթ էլ՝ Սիրիայից ու Լիբանանից հայերի ներգաղթը կազմակերպելու անհրաժեշտության մասին այստեղ ունեցա, այդ թվում՝ մեկ հարցազրույց-հոդված «Գոլոս Արմենիի»-ում Արիս Ղազինյանի հետ, մեկ հարցազրույց Լիլիթ Ավագյանի հետ, մեկ հարցազրույց Հասմիկ Գուլակյանի հետ և այլն։ Առիթ եղավ նույն մտահոգություններս հայտնելու նաև անձամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին։

 Նա խնդիրն ընկալեց և մի ելույթում հպանցիկ ասաց, որ Հայաստանում մեր հայրենակիցներին սիրով կընդունեն։ Այդ կեսբերան արտահայտությունը բավական եղավ, որպեսզի Անթիլիասի Արամ Ա կաթողիկոսը 2006 թ. հուլիսին (եթե հիշողությունս չի դավաճանում, կարծեմ, հուլիսի 8-ին) հանդես գա Բեյրութի «Զարթոնք» թերթում անհավատալի հորդորով, ըստ որի՝ թե Հայաստան ներգաղթելու կոչերը, մեջբերում եմ, «վտանգավոր են և վնասակար»։

Սիրիահայերի ներգաղթի դեմ հանդես էր գալիս նաև ՀՅԴ-ն, այդ թվում նրա երևանյան կազմակերպությունը ու հատկապես Հայ դատի գրասենյակը։ 2011 թվականին, երբ Սիրիայում սկսվեց քաղաքացիական պատերազմը, դարձյալ մի շարք ելույթներ ունեցա նույն հորդորով՝ կազմակերպել սիրիահայերի հայրենադարձությունը։ Հիշում եմ գոնե իմ առաջին ու վերջին հարցազրույցը «Սիվիլնեթում» Դերենիկ Մալխասյանի հետ։ Եվ դարձյալ նույն ընդդիմադիրները փաստարկում էին, որ հայությունը պետք է մնա Սիրիայում։

 Ինչևիցե, երեկ Հալեպում ՀՀ հյուպատոսն առանց համայնքին տեղյակ պահելու հայ խաղաղապահական առաքելության անդամ սակրավորների և բժիշկների հետ միասին վերադարձել է Հայաստան։ Հալեպի առնվազն կեսն անցել է Թուրքիայի դրածո ուժերին։
Հալեպի հայերը, ըստ որոշ տեղեկությունների, փակվել են իրենց տներում և չգիտեն ինչ անել... Նրանց ճակատագիրը մեծ վտանգի տակ է...
Ո՞վ է պատասխան տալու սիրիահայության ներկա ծանրագույն վիճակի համար։ Թե՞ դարձյալ մեղավորներ չպետք է փնտրել։

Լրահոս

Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն
ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան
Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան
Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան
Կարևոր
Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով
Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում
Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան
Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան
Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք. ժամանակավրեպ է. Գալյան
Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը
Տուգանքները չեն ազդում․ խաչմերուկները ժամերով փակվում են. Ավինյան
Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան
ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ վարչապետ
Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)
Կարևոր
Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը
Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը
ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ
Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն

ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան

Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան

Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան

Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով

Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան

Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան

Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք. ժամանակավրեպ է. Գալյան

Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը

Տուգանքները չեն ազդում․ խաչմերուկները ժամերով փակվում են. Ավինյան

Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան

ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ վարչապետ

Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը

ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում

Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը

Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին

Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է