Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի տակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին, ինքնին հասկանալի է, ադրբեջանական հանցավոր իշխանությունների հիմնական գլխացավը COP-29 համաժողովն է՝ եկած ու չեկած հյուրերով, ուղեկից հարցադրումներով և զարգացումներով հանդերձ:

Փաշինյանի գործընկեր Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ, օտարերկրյա լրատվամիջոցների հետ շփումներում հիմնականում նույնն է ակնարկում:

Մասնավորապես ռուսական ՏԱՍՍ-ին Հաջիևը նախօրեին ասել է, որ այժմ Ադրբեջանի օրակարգի հիմնական թեման COP-29-ն է.

«Դեկտեմբերից սկսած՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների վերաբերյալ»: 

Հնարավոր է, սա զուտ «շեղող մանևր» է ադրբեջանական վարչախմբի կողմից: Ի վերջո, անգամ «խաղաղության խաչմերուկի» ԱԳ նախարարությունն էր ակնարկում, որ ՄԱԿ-ի բնակլիմայական համաժողովից հետո հնարավոր է՝ Ադրբեջանը դիմի ռազմական ագրեսիայի:

Հատկանշական է, որ, օրինակ՝ նույն Հաջիևը ոչ թե ասում է՝ դեկտեմբերին կշարունակվեն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, այլ խոսում է, ուշադրություն, խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների վերաբերյալ նոր գործընթաց սկսելու մասին:

Իսկ ի՞նչ ասել է՝ «նոր գործընթաց»: Առաջինն, ինչ տրամաբանորեն կարելի է ենթադրել, այն է, որ, Ալիևի օգնականի կարծիքով, դեկտեմբերին լինելու է այլ իրավիճակ, որն էլ իր ասած «նոր գործընթացի» սկիզբ կդնի:

Հակառակ դեպքում՝ ինչո՞ւ չի ասում, թե կշարունակվեն այդ չարաբաստիկ պայմանագրի շուրջ մինչև այս եղած բանակցությունները:

Մյուս կողմից՝ Հաջիևի անմիջական ղեկավար Ալիևը օրերս հայտարարել էր, թե մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ինչը, հաշվի առնելով առկա իրողությունները, բավականին սպառնալից է հնչում:

Շատ պարզ է. եթե Ալիևը նման բան է ասում, ուրեմն՝ արդեն որոշակի պայմանավորվածություններ ունի կամ լրացուցիչ զիջումների խոստումներ է ստացել Փաշինյանի ռեժիմից: Ինչևէ: Դեկտեմբերին երկու տասնօրյակից էլ քիչ է մնացել:

Կտեսնենք, թե ինչ կլինի: Իսկ ի՞նչ կա արդեն եղած կամ բանակցվող, այսպես ասած, «խաղաղության պայմանագրից»:

Ի՞նչ է դա իրենից ներկայացնում, ու, առհասարակ, կողմերից յուրաքանչյուրն ի՞նչ է հասկանում՝ հայտարարելով «խաղաղության» մասին: Սկսենք Փաշինյանի ու նրա ՔՊ-ի պատկերացրած «խաղաղությունից»:

Դա կարելի է նկարագրել այսպես. Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը կես մետր հաստության և երկուսուկես մետր բարձրությամբ պատով, իսկ որոշակի տեղերում՝ նորատունկ ծառերով «պաշտպանված» ու «սահմանազատված» են սպառազինված ու դիրքավորված թշնամուց՝ ադրբեջանական զինուժից:

Սա, ինչ վերաբերում է տեղերում «անվտանգության» ապահովմանը:

Փաշինյանական պատկերացմամբ՝ «խաղաղությունը» այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ազատորեն օգտվելու են Հայաստանի կոմունիկացիաներից (ավտոճանապարհներ, երկաթուղի), առանց վերահսկողության կամ ինչ-որ մասնավոր պահնորդական ընկերության «հսկողության» ներքո:

Շարունակենք. փաշինյանական տարբերակով «խաղաղությունը» նշանակելու է, ընդամենը, որ ՀՀ բնակիչները ամեն օր մի փոր հաց պիտի ուտեն ու փառք տան կառավարությանը, որ կոնկրետ այդ օրը ողջ-առողջ մտան անկողին՝ աղոտ հույսով, որ առավոտյան, այնուամենայնիվ, կարթնանան, ըստ որում՝ իրենց տան մեջ: Կարճ ասած՝ «հաց՝ կաց»: Ու՝ վերջ:

Սա է Փաշինյանի պատկերացրած «խաղաղությունը», ինչը նա քարոզում կամ, այսպես ասենք, այս քարոզչությունը «վաճառում» է ՀՀ քաղաքացիների կամ դեռևս առկա դյուրահավատների վրա:

Փաշինյանական «խաղաղության» պատկերացումներում կա նաև «հարևանների հետ առևտուր անելու» կետ, որը մի փոքր բացելու կարիք ունի: Առհասարակ, Հայաստանի հարևանները չորսն են:

Նրանցից երկուսի հետ ու երկուսի կոմունիկացիաներից օգտվելով՝ Հայաստանը բավականին արդյունավետ «առևտուր անում էր»: Փաշինյանն ու ՔՊ-ն, ասելով «հարևաններ», չգիտես ինչու, նկատի ունեն բացառապես Թուրքիան ու Ադրբեջանը, որոնց հետ «առևտուր անելը» նրանց մտասևեռումն է՝ դեռևս Փաշինյանի «ընդդիմադիր աշխատելու» ժամանակներից:

Թե ինչպես են կարողանում Փաշինյանն ու ՔՊ-ն ադրբեջանաթուրքական տանդեմի հետ «առևտուր անել», ամենից ակնառու վկայում են հայաթափված Արցախը, թշնամուն հանձնված հայկական տարածքները... Լավ, իսկ, օրինակ՝ Ալիևն ի՞նչ է պատկերացնում, երբ խոսում է Հայաստանի հետ «խաղաղության» մասին:

Ցավոք, դա նույնպես դժվար չէ պատկերացնել և ընկալել, եթե, իհարկե, չես ուզում չընկալել: Եթե խիստ հակիրճ, ապա Ալիևի պատկերացրած «խաղաղությունը» այն է, որ Հայաստանը կոչվի «Արևմտյան Ադրբեջան»:

Ալիևի ու ադրբեջանական իշխանությունների, ավելին՝ նույնիսկ ադրբեջանական «խալխի» պատկերացրած «խաղաղությունը» նկարագրվում է հետևյալ հիմնական հատկանիշներով.

ա) Սյունիքով ու ոչ միայն Սյունիքով ազատ ու անխոչընդոտ, անվերահսկելի անցուդարձ (սա՝ լավագույն դեպքում),

բ) Հայաստանի զինված ուժերի թվաքանակի բազմապատիկ սահմանափակում՝ ծանր սպառազինություն ունենալու արգելքով,

գ) «պատերազմական հանցագործների» (Արցախի ազատամարտի ու Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած ՀՀ քաղաքացիների) ազատազրկում,

դ) Հայաստանի կողմից ահռելի «ռազմատուգանքների» հանձնառություն, իսկ եթե գումարով ՀՀ-ն անկարող է վճարել, ապա հատուցում՝ տարածքային հավել յալ զիջումներով,

ե) մի քանի հարյուր հազար ադրբեջանական թուրքերի բնակեցում

ՀՀ վերահսկողության տակ մնացած տարածքներում, տվյալ ադրբեջանական «վերաբնակների» բոլոր կարիքների ու քմահաճույքների արագընթաց բավարարում և այլն... Եվ ի՞նչ, շա՞տ հրապուրիչ «ապագա կա» է կամ «խաղաղության խաչմերուկ»:

Ըստ որում, դեռ չենք խոսում թուրքական պատկերացումների մասին, որոնք հանգում են Հայոց ցեղասպանության ուրացմանն ու թուրքերից ներողություն խնդրելուն, Սփյուռքի հայության մուտքի արգելմանը, «ռևանշիստական» կուսակցությունների փակմանը, Արարատ սարից, սարի պատկերից, անվանումից հրապարակայնորեն ու համատարած հրաժարմանը ու... այդպես շարունակ:

Իրողություններն ու երկուստեք հռչակված թիրախային նպատակներն այնքան ակնհայտ են, որ ամենևին էլ պետք չէ քաղաքագիտության դոկտոր-պրոֆեսոր լինել՝ հասկանալու համար, թե իր բովանդակության մեջ ինչ է «խաղաղության պայմանագիր» ասվածն ու ինչ ծանրագույն հետևանքների է այն հանգեցնելու:

Մեծ հաշվով, Փաշինյանի քաղաքականությունն ու դրանով գործած ավերումները հանգեցրել են այն բանին, որ «խաղաղություն» կոնֆետային բառի ու փայլաթղթի ներքո Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին ներկայացվում է «կապիտուլ յացիա-2» ստորագրելու պահանջ:

Ու թող հետո ոչ մեկը չասի, թե՝ «բայց մենք ի՜նչ իմանայինք... բայց մենք ո՞նց պատկերացնեինք...»:

Գիտեք: Ասողների պակաս չկա: Լսողների պակաս կա: 

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են
Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով
Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին
Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան
ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով
Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․Վարդանյան (տեսանյութ)
Դանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում
Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասին Չտեսանյութ)
Կաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ֆրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը
Ֆիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգում
Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասին
Անվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան
Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը
ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի
Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում Երևանը
Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»
Ադրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը
Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխան
Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական է

Լրացուցիչ նորություններ

...

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»

Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»

ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու

«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար