Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ծնողական ժամը», որը իշխանությունը ներկայացրել էր որպես աշխատող ծնողների համար կարևոր սոցիալական երաշխիք, որ կարող են աշխատանքից մեկ ժամ շուտ հեռանալ՝ երեխաներին խնամելու համար, փաստացի դարձել է ՆԳՆ աշխատակիցների դժգոհության պատճառ։«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՆԳՆ մի շարք աշխատակիցներ ահազանգել են, որ նախարարությունում ներքին կարգով իրենց թույլ չեն տալիս օգտվել օրենքով սահմանված «ծնողական ժամից» և պահանջում են աշխատանքային օրը շարունակել մինչև սահմանված ավարտը՝ ժամը 18:00-ը։

Մեր տեղեկություններով՝ ՆԳՆ-ում աշխատակիցներին փոխանցվել է, որ նրանք չպետք է օգտվեն այդ հնարավորությունից, որը նախատեսում է օրական 30 րոպե կամ մեկ ժամ աշխատանքից բացակայելու իրավունք։ Արդյունքում՝ երեխաներ ունեցող աշխատակիցները չեն կարողանում աշխատանքից կես ժամ կամ մեկ ժամ շուտ դուրս գալ՝ չնայած օրենսդրությամբ նախատեսված այդ հնարավորությանը։Հիշեցնենք, որ «ծնողական ժամի» մասին օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվել էր դեռ ամիսներ առաջ։ Նախաձեռնության գաղափարն այն էր, որ աշխատող ծնողները կարողանան աշխատանքային օրվա ընթացքում որոշակի ժամանակ հատկացնել երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերի լուծմանը։Օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2026 թվականի հունիսի 18-ին և ուժի մեջ է մտել հուլիսի 10-ից։ Աշխատանքային օրենսգրքում լրացվել է 207.1-րդ հոդվածը՝ «Ծնողական ժամը»։Օրենքով՝ մինչև 12 տարեկան մինչև երկու երեխա ունեցող ծնողը կարող է օրական առավելագույնը 30 րոպե օգտվել ծնողական ժամից, իսկ երեք և ավելի երեխա ունեցող ծնողը՝ օրական առավելագույնը մեկ ժամ։

Նույն՝ մինչև մեկ ժամի իրավունքը նախատեսված է նաև մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակումով երեխա ունեցող ծնողի համար՝ անկախ երեխաների թվից։Ավելին՝ օրենքը հստակ սահմանում է, որ ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել։ Այդ ժամանակը ներառվում է աշխատաժամանակում, իսկ աշխատողի հիմնական աշխատավարձը պահպանվում է։Այսինքն՝ խոսքը պարզապես գործատուի բարի կամքի կամ ղեկավարի թույլտվության մասին չէ, այլ օրենքով ամրագրված իրավունքի։Թե որքանով է ՆԳՆ-ի ներքին կարգավորումը համապատասխանում գործող օրենքին, առանձին իրավական հարց է՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքը գործատուին փաստացի արգելում է մերժել աշխատողի՝ ծնողական ժամից օգտվելու իրավունքը։

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն ստանալու համար դիմեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանին։ՆԳՆ-ն հերքեց մեր փոխանցած տեղեկությունը՝ հայտարարելով, որ նախարարությունում նման արգելք չկա։Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ ՆԳՆ աշխատակիցները կարողանում են օգտվել օրենքով նախատեսված «ծնողական ժամից»։

Ավելին, նախարարությունից մեզ հայտնել են, որ այդ իրավունքից արդեն օգտվել է 80-ից ավելի աշխատակից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Լրահոս

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»
«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»
ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»
Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»
ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու
«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»
Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»
«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում
Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով
ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան
Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը
«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը
Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ)
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն
Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ
Կարևոր
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ

Լրացուցիչ նորություններ

...

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»

Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»

ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու

«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը