Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած լարված միջադեպից հետո իշխանական խմբակցությունում քննարկումների նոր փուլ է սկսվել, որի թիրախում հայտնվել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները։

Ինչպես հայտնի է, երեկ Ազգային ժողովում մոտ մեկ ժամ շարունակ լարված իրավիճակ էր։ Իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև հնչեցին փոխադարձ մեղադրանքներ, սուր արտահայտություններ, տեղի ունեցան քաշքշուկներ ու հրմշտոցներ։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը երկար ժամանակ չէր կարողանում խորհրդարանի աշխատանքը վերադարձնել բնականոն հուն։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական խմբակցությունում երեկ քննարկվել է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների վարքագիծը։ Նրանք, ըստ ՔՊ-ի, ավելի շատ՝ անվտանգության աշխատակիցների կամ «ախրանիկների» նման են իրենց պահել, քան՝ օգնականների։«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական կողմում քննարկվում է նաև Ազգային ժողովի տարածքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունների ուսումնասիրության հարցը։

Այսինքն՝ իշխանությունը ցանկանում է ոչ միայն պատգամավորների հայտարարությունների հիման վրա գնահատել տեղի ունեցածը, այլև տեսագրությունների միջոցով վերականգնել միջադեպի ամբողջ ընթացքը, ու քննարկումը հասել է անգամ հնարավոր իրավական գործընթացների թեմային։Ուշագրավ է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում դժգոհություն կա նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ խորհրդարանում ձևավորված բավական մեծ աշխատակազմի հետ կապված։

Խոսքը ոչ միայն խմբակցության պաշտոնական աշխատակիցների մասին է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորներից գրեթե յուրաքանչյուրն իր ֆինանսական միջոցների հաշվին, հասարակական հիմունքներով, խորհրդարան աշխատանքի է ներգրավել մի քանի օգնականների, փորձագետների և այլ մասնագետների։Արդյունքում՝ պատգամավորների թվով համեմատաբար փոքր խմբակցությունը ԱԺ-ում փաստացի ներկայացված է բավական մեծ թվով անձանց միջոցով։Այս հանգամանքը երեկվա միջադեպի ֆոնին իշխանական կողմի համար նոր խնդիր է դարձել։

Իսկ հիմնական պրոբլեմը, այն է՝ ով սադրեց ծեծկռտուքը ՔՊ-ից, ով շարունակեց և ով հայհոյեց և ագրեսիա դրսևորեց, իշխանականները հպանցիկ են քննարկել: Տպավորություն է, թե ՔՊ-ում ողջունում են ընդդիմախոսների ծեծը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է
«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում
Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել
Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»
Կանադայի վարչապետն առաջին անգամ Թուրքիա կմեկնի առանձին երկկողմ այցով
ԱՄՆ-ից պատվիրակությունը Flydubai-ի միջադեպից հետո կստուգի Իսրայելի ավիացիոն անվտանգությունը
Ստոկհոլմի Թագավորական պալատի մոտ ոստիկանությունը կրակ է բացել տղամարդու ուղղությամբ
Ավելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասին
Դեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը փորձում է Մոսկվայի վրա բարդել Գյումրիի բազայի ապագայի պատասխանատվությունը. ՌԴ ԱԳՆ
Հերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն (տեսանյութ)
Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել
Ծեծկռտուք, վիրավորանքներ՝ ԱԺ-ում. Իրանում սկսվել է Արաղչու իմպիչմենտի գործընթացը (տեսանյութ)
Լուկաշենկոն գիտնականներից պահանջել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ստեղծել
Հոլիվուդը կփոխվի. Paramount-ը ստանձնեց Warner Bros. Discovery-ի վերահսկողությունը
Ի՞նչ է լինելու երբ դիվերսիա տեղի ունենա. մտահոգվում ենք
Որոշ մայրեր երազում էին, որ իրենց որդիները գոնե գերեզման ունենային

Լրացուցիչ նորություններ

...

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը

«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել

«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ

«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին

Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում

Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

«Ժողովուրդ». Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի

«Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել