Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Առողջապահության նախարարությունը պարտվել է․ առողջապահության փորձագետը՝ էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման համակարգի մասին (տեսանյութ)


Քաղաքացիների շրջանում քաոս առաջացրած էլեկտրոնային դեղատոմսերի շուրջ կրքերը չեն հանդարտվում։
Ս/թ մարտի 1-ից մի շարք դեղեր՝ այդ թվում անտիբիոտիկները, ըստ կառավարության որոշման, պիտի վաճառվեին բացառապես դեղատոմսերով։ Շատ դեղատներ այդ համակարգին, իրենց պատճառաբանությամբ, տեխնիկական խնդիրների պատճառներով չկարողացան անցնել այդ համակարգին։
Ակնհայտ էր, որ մի շարք դեղատներ ու քաղաքացիներ շրջանցում էին այս օրենքն ու դեղատոմսով նախատեսված դեղորայքներն իրացնում էին առանց դեղատոմսերի։  

Հին խնդիրները չլուծած՝ հիմա էլ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրահանգով Կառավարության Ի դրաֆթ հարթակում քննարկման է դրվել էլեկտրոնային դեղատոմսերի մասին լրացնող նոր նախագիծը։
Ըստ այդմ ՝ նոր նախագծով առաջարկվում է էլեկտրոնային եղանակով դեղատոմսերի գրման գործընթացի անցումը երկարաձգել մինչև 2027 թվականի հունվարի 1-ը: Այսինքն՝ լրացուցիչ ժամանակ է տրվել Հայաստանում գործող դեղատներին՝ զինվել համապատասխան համակարգիչներով և քաղաքացիներին պահանջվող դեղերի համար բժշկի դիմել։ 

Առողջապահության փորձագետ, իրավապաշտպան Անուշ Պողոսյանը Euromedia24.com-ի հետ զրույցում ասաց՝ պետք է արձանագրել, որ մարտից մեկնարկած նախագիծն իր նպատակին այդպես էլ չծառայեց։ Պատճառը, Պողոսյանի խոսքով՝ նախագծի ռիսկերը նախապես չհաշվարկելն էր ու օրենքին ուժ տալու անհարկի շտապողականությունը։

«Մենք բազմիցս ահազանգել ենք, որ համակարգը պատրաստ չէ էլեկտրոնային դեղատոմսերի անցմանը։ Նկատենք, որ այս նախագծի հետևանքով՝ քաղաքացիների մոտ տարբեր անհարմարություններ են առաջացել» ,- տեղեկացրեց Պողոսյանը։ 

«2025 թվականից էլ պիտի ևս երկու հազարից ավելի դեղ վաճառվեին էլեկտրոնային դեղատոմսով, բայց․․․։ Ի դրաֆթ հարթակում, նախագիծը հանրային քննարկմանը ներկայացնելով հանդերձ՝ պարզաբանման մեջ գրել են, որ դեռ չի գնահատվել համակարգը։ Այսինքն՝ նորից անհարմարություններ կարող են առաջանալ։
Սրանից ելնելով էլ 2 տարի հետաձգել են նախագծի ընդունումը։ Առողջապահության նախարարությունն համաձայն է գնահատականներին, որ ծրագիրը չի հաջողել և այն դեռևս շարունակում է թղթի վրա մնալ ու շարունակում է օդում կախված լինել» ,- ասաց առողջապահության փորձագետը։ 
Անուշ Պողոսյանը նկատեց՝ այն, որ դեղատոմսերով պիտի դուրս գրվեն դեղերն՝ դա անքննելի ճշմարտություն է։ Պետք է կիրառվեն ժամանակակից մեթոդները և դեղատոմսերով գնումներ իրականցեն։ Այստեղ խնդիրը համակարգի ճիշտ գնահատման մեջ է․ պետք է վերազինվի ամբողջ առողջապահական համակարգը․ վստահեցրեց Պողոսյանը։ 

«Վերազինել ասելով նկատի ունեմ, որ հիվանդանոցներն, ատամնաբուժարաններն ու պոլիկլինիկաները պետք է համալրվեն համապատասխան համակարգիչներով, ինտերնետով և այլն։ Պիտի ներդրվեն էլեկտրոնային ամբուլատոր քարտերը։ Այս քայլերն ու մի շարք այլ գործողություններ անելուց հետո նոր պիտի ներդրվեր նախագծային համակարգը։ Մենք վերջից ենք սկիզբ գալիս»,- շեշտեց նա։ 

«Պետք է գնահատվի ARMED համակարգի թողունակությունը, որովհետև փորձը ցույց տվեց, որ էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումից ընդամենը մի քանի ժամ հետո, երբ ՀՀ-ի ընդամենը 10-15 %-ն էր միացած դրան, ուղղակի «պայթեց», դարձավ չաշխատող համակարգ» ,- ընդգծեց Առողջապահության փորձագետը։ 
Իսկ ինչու՞ ԱՆ-ն սկզբից չի չեզոքացրել այս կամ այն խնդիրները, հետո նոր անցել այս նախագծի ներդրման աշխատանքներին։ Պողոսյանի կարծիքով՝ խնդիրն այստեղ ոչ պրոֆեսիոնալ աշխատելու մեջ է։ Առողջապահության նախարարությունում ճիշտ չեն գնահատում համակարգի վիճակը, ռիսկերն ու խնդիրները։

«ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանին զեկուցում են, թե ամեն ինչ կարգին է, այնինչ․․․․ունենք այն, ինչ ունենք» ,- եզրափակեց Պողոսյանը։

Լրահոս

«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում
«Հրապարակ»․ Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները
«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին
«Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»
Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին
«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում
Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»
Կարևոր
Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ
Երկար ժամանակ ջուր չի լինի
Կանադայի հետ անօդաչուների վերաբերյալ առաջին փաստաթուղթն արդեն ստորագրված է. Զելենսկի
«Այսօր երազումս տեսա․․․»․ Նուշ Օհանյանը ամուսնու մահից հետո առաջին գրառումն է արել
14-ամյա դպրոցականը մահացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ՌԴ-ում
Դանակահարություն Լոնդոնում. տուժել է չորս մարդ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, ձերբակալվել է յոթ մարդ
Կարևոր
Շատ անկեղծ է Առուշը. պարզ ասում է` հանայնքի ղեկավար լինելը իր ու իր նոր շրջապատ ՔՊ֊ի համար դարձել է բիզնես. Վահե Սարգսյան
Մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում. Աբրահամյան
Կարևոր
Երևանի քաղաքապետի խոսնակը անդրադարձել է քաղաքացիների շրջանում առաջացած դժգոհություններին
Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ
Նոր շուկաներ՝ հայկական վարդի համար․ կառավարությունը քայլեր է ձեռնարկում
ԵՄ-ն Հայաստանի ապրանքների մաքսերը կվերացնի. Իրանից փորձել են Ադրբեջան տեղափոխել 84 կգ թմրանյութ (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Երկար ժամանակ ջուր չի լինի

«Այսօր երազումս տեսա․․․»․ Նուշ Օհանյանը ամուսնու մահից հետո առաջին գրառումն է արել

Մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում. Աբրահամյան

Երևանի քաղաքապետի խոսնակը անդրադարձել է քաղաքացիների շրջանում առաջացած դժգոհություններին

ԵՄ-ն Հայաստանի ապրանքների մաքսերը կվերացնի. Իրանից փորձել են Ադրբեջան տեղափոխել 84 կգ թմրանյութ (տեսանյութ)

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ)

Սամվել Կարապետյանը Փաշինյանից 3 մլն է պահանջում. Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ

Երևանում երթևեկության նոր սահմանափակումներ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար

24 ժամ ջուր չի լինելու

Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը (տեսանյութ)

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում

Մարզերից մեկում ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)

Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)