Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նպատակը դատարան տանել-բերելն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է.

Դատախազությունը բողոքարկել է Վլադիմիր Գասպարյանի, Լեւոն Երանոսյանի եւ մյուսների դատավճիռը՝ մեր հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ դատախազությունից:

Դատավճիռը բողոքարկել են նաեւ Լեւոն Երանոսյանը եւ Վլադիմիր Գասպարյանը։ 

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, հուլիսի 9-ին հրապարակեց այս գործով դատավճիռը` նրանց մեղավոր ճանաչեց պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, սակայն ազատեց պատժի կրումից, քանի որ մի մասով նրանց վրա համաներում էր տարածվում, մյուս մասով վաղեմության ժամկետն էր անցել։

Վլադիմիր Գասպարյանի փաստաբանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով արդարացման դատավճիռ։ 

Լեւոն Երանոսյանը «Հրապարակ»-ին ասաց, որ դատախազությունը բողոքարկել է, ինքն էլ է որոշել բողոքարկել դատավճիռը։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա երեք զինծառայողներին թույլ էր տվել զորամաս չհաճախել, եւ արդյունքում, ըստ մեղադրանքի, «վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար»:

Բացի այդ, ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15 եւ 10 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքը «սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին»: 

Իսկ Լեւոն Երանոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով ոստիկանության զորքերի անմիջական ղեկավարումն իրականացնելու լիազորություն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, այլ անձի հետ հանցակցությամբ 2015-2018 թթ․ ընթացքում կատարել է իրեն վստահված՝ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, ինչպես նաեւ` պաշտոնեական կեղծիք:

Վարդան Թունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է Լեւոն Երանոսյանին` ՀՀ ոստիկանության զորքերի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալու պարտականությունից ազատել, «պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետեւանքներ»:

Բացի այդ, 2014-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված՝ ուրիշի խոշոր չափերով գույքի յուրացում:

Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է Լեւոն Երանոսյանին` աշխատանքի ներկայանալու պարտականությունից ազատելով ոստիկանության զորքերի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին:

Այս ամպագոռգոռ բառերի հետեւում իրականում ձեւական ու ծիծաղելի մեղադրանքներ էին առաջադրվել, եւ դատարանն ավելի լուրջ պատիժ ուղղակի չէր կարող սահմանել:

Այնպես որ, դատախազությունը եթե դժգոհ է, ապա պետք է ինքն իրենից դժգոհի, որ կարողացել է այս «հին գայլերին» նման ծիծաղաշարժ մեղադրանքներ միայն առաջադրել:


Լրահոս

Անվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան
Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը
ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի
Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում Երևանը
Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»
Ադրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը
Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխան
Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական է
Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը
Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք»
Ադրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ Փաշինյան
Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասին
Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը
Փաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծել
Կարևոր
Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. Փաշինյան
Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից
500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ Խուդաթյանին
Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեին
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»

Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»

ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու

«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար