Սեպտեմբերի 30-ի գիշերը ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են իրականացրել անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով Կիևի և Կիևի շրջանների վրա։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ հարվածներ են հասցվել մայրաքաղաքի չորս շրջանների։
Պոդիլսկի շրջանում հրդեհ է բռնկվել բազմահարկ բնակելի շենքում, երկհարկանի տանը և պահեստում։ Սվյատոշինսկի շրջանում վնասվել է մոտ 10 մասնավոր տուն։ Հոլոսիևսկի շրջանում հրդեհ է բռնկվել բաղնիքում, իսկ Սոլոմյանսկի շրջանում հրդեհ է գրանցվել բաց տարածքում։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նաև հայտնել է Օբոլոնսկի շրջանում գտնվող խանութում բռնկված հրդեհի մասին։
Հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։ Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ գիշերվա ընթացքում ռուսական բանակը Կիևի և հարակից շրջանի ուղղությամբ արձակել է տարբեր տեսակի շուրջ 20 հրթիռ, այդ թվում՝ «Ցիրկոն», «Իսկանդեր-Մ», KN-23 և S-400։








