Բաց նամակում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, երկրի զինված ուժերի մաս) կոչ է արել ամերիկացիներին փոխել կառավարությունը Միացյալ Նահանգներում։
«Մենք կարող ենք խաղաղ գոյակցել։ Հեռացրեք իշխանությունից չար, խաբեբա և դաժան քաղաքական գործիչներին, ովքեր պատասխանատու են Ամերիկայի ներկայիս վիճակի համար։ Երկրի գործերի կառավարումը վստահեք իմաստուն մարդկանց, այլ ոչ թե խաբեբաներին։ Համոզվեք, որ ձեր քաղաքական գործիչները հասկանում են, որ աշխարհը փոխվել է», - ասվում է ԻՀՊԿ-ի` ամերիկացիներին ուղղված նամակում։
ԻՀՊԿ-ն նաև ընդգծել է, որ Իրանը թշնամանք չունի ամերիկացիների նկատմամբ. «Մահ Ամերիկային» կարգախոսը, ինչպես նշել է ԻՀՊԿ-ն, ուղղված է ամերիկյան վերնախավի կողմից կատարված հանցագործություններին։








