ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները մեղմացնելու նախաձեռնությանը, հաղորդում է The Atlantic-ը։ Աղբյուրների համաձայն, Բելառուսի հարցերով նրա հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլը մի քանի ամիս առաջ ներկայացրել է այս գաղափարը Թրամփին։
Առաջարկը նախատեսում է մեղմացնել Ռուսաստանի տնտեսության նկատմամբ ԱՄՆ որոշ սահմանափակումներ՝ Մոսկվայի կողմից մի շարք բանտարկյալների ազատ արձակման դիմաց։ Սա, ենթադրաբար, «թույլ կտա ԱՄՆ-ին շահավետ գործարքներ կնքել ռուսական նավթի, դիզելային վառելիքի, հազվագյուտ հանքանյութերի և այլ ապրանքների վերաբերյալ»։
Հրատարակությունը նշում է, որ նախաձեռնությունը գտնվում է իր վաղ փուլում և նախկինում դրա մասին չի հաղորդվել։








