Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թրամփի մանկության տունը վաճառվել է 1,93 մլն դոլարով՝ լքված բնակարանից ժամանակակից առանձնատան վերածվելուց հետո


Տունը, որտեղ Դոնալդ Թրամփն անցկացրել է կյանքի առաջին չորս տարիները, լայնածավալ վերակառուցումից հետո վաճառվել է Նյու Յորքում 1,93 մլն դոլարով, հայտնել է Associated Press-ը։


Դեռ վերջերս Քուինսի Ջամայկա-Էսթեյթս թաղամասում գտնվող հինգ սենյականոց առանձնատունը դատարկ էր, ջրի արտահոսքի և բորբոսի պատճառով քայքայվում էր, դրա տարածքներում տեղավորվել էին վայրենացած կատուներ։


Թյուդորի ոճի տունը 1940 թվականին կառուցել էր Թրամփի հայրը՝ դևելոփեր Ֆրեդ Թրամփը։ ԱՄՆ նախագահի ընտանիքը վաղուց այլևս այս անշարժ գույքի սեփականատերը չէ։


Այժմ այն վաճառողը՝ դևելոփեր Թոմի Լինը, տունը ձեռք էր բերել անցյալ տարի 835 հազար դոլարով, որից հետո շուրջ 500 հազար դոլար էր ներդրել ութամսյա վերակառուցման մեջ։ Արդյունքում՝ տանը հայտնվել են պրոֆեսիոնալ խոհարարության համար նախատեսված ժամանակակից խոհանոց, «եղևնաձև» դասավորությամբ փայտե հատակներ և սպա ոճի լոգասենյակներ։


Գնման պայմանագիրը կնքվել է հուլիսին, իսկ 1,93 մլն դոլար գնով վաճառքի մասին տեղեկությունը ուրբաթ հայտնվել է անշարժ գույքի կայքերում։ Նոր սեփականատիրոջ անունը չի բացահայտվում։


Վերջին տարիներին տունը բազմիցս փոխել է սեփականատերերին։ 2017 թվականին՝ Թրամփի նախագահ ընտրվելուց մի քանի ամիս անց, այն վաճառվել էր 2,14 մլն դոլարով, վկայում են Zillow-ի տվյալները։ 2019 թվականին անշարժ գույքը վաճառքի էր հանվել 2,9 մլն դոլարով, սակայն գնորդ գտնել չէր հաջողվել։


Մինչ ներկայիս վերակառուցումը տունը հասել էր խիստ անխնամ վիճակի։ New York Post-ի տվյալներով՝ խողովակի պայթելուց հետո այնտեղ առաջացել էին ջրի պատճառած վնասվածքներ և բորբոս, իսկ լքված շենքը դարձել էր վայրենացած կատուների ապաստարան։


Ավելի վաղ տունը կարճ ժամանակով վարձակալության էր տրվում Airbnb-ի միջոցով։ Այդ ժամանակ դրա սեփականատերը Trump Birth Home LLC ընկերությունն էր։ Տանը տեղադրված էին Թրամփի ամբողջ հասակով ստվարաթղթե ֆիգուրներ, նրա «Գործարքներ կնքելու արվեստը» գրքի օրինակներ և People ամսագրի շապիկը՝ նրա պատկերով։


Թրամփը այս տանն է անցկացրել վաղ մանկությունը՝ մինչև ընտանիքի տեղափոխվելը։ Հետագայում նա կարիերա է կառուցել անշարժ գույքի ոլորտում՝ մասնավորապես կառուցելով Մանհեթենում գտնվող Trump Tower երկնաքերը, ապա զբաղվել է քաղաքականությամբ։

Լրահոս

Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն փախել է երկրից․ CNN Brasil
Թրամփ․ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ
«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին
Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը
ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»
Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է
Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա
«Փյունիկը» և «Ուրարտուն» դուրս են եկել Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ
Տիեզերքում պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր
Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել
ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն
Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ)
Արարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը
Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին
Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն փախել է երկրից․ CNN Brasil

Թրամփ․ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո

Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա

Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել

Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն

Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին

Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն

Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի

«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Թրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում

Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին

5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ)

Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ

Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild

Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան

Տիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ)

Wildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը

Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ)

Ֆրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել