Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդը պատասխանել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի նախազգուշացմանը Իրանում ջեռուցման համար վառելիքի հնարավոր պակասի վերաբերյալ՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը պետք է ավելի շատ մտահոգվի ամերիկացի սպառողների համար վառելիքի գներով, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը:
Երեքշաբթի X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ Բովարդը նշել է, որ մինչ Մոսկվայում ընթանում են բանակցություններ գազային դիվանագիտության շուրջ, ԱՄՆ-ը դիզելային վառելիք է որոնում։
Նա միաժամանակ Բեսենթին խորհուրդ է տվել վառելիք պաշարելու կոչերն ուղղել ամերիկացիներին, որոնք արդեն մի քանի ամիս է՝ վճարում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արկածախնդրության համար։
Իրանցի պաշտոնյայի հայտարարությունը հնչել է Բեսենթի պնդումներիից հետո, ըստ որի իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը և շարունակվող պատերազմը կհանգեցնեն Իրանի տնտեսության ավելի քան 25% կրճատման՝ 2026 թվականի մարտից մինչև 2027 թվականի մարտ ընկած ժամանակահատվածում։
ԱՄՆ ֆինանսական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաև, որ Իրանը բախվում է արտարժույթի պակասի և նավթի արդյունահանման նվազման։ Նրա ասելով՝ երկրին սպառնում է ջեռուցման համար վառելիքի լուրջ պակաս, ուստի նա իրանցիներին կոչ է արել նախապես համալրել պաշարները








