ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործնականում զրկված է քնից, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Բեսենթի խոսքով՝ նախագահական անցումից հետո ամերիկացիներն ունեն առաջնորդ, որը, ի տարբերություն Ջո Բայդենի, գրեթե չի քնում։
Նախարարը այս համեմատությունն օգտագործել է Թրամփի բարձր արտադրողականության մասին խոսելիս։ Նախկինում ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել էր, որ Թրամփը կարող է օրական մինչև 20 ժամ արթուն մնալ։ Բեսենթը, սակայն, չի նշել ամերիկացի նախագահի քնի ճշգրիտ գրաֆիկը։
Նրա խոսքերն արվել են Հանրապետական կուսակցության ազգային համագումարում ունեցած ելույթի ժամանակ։








