Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընթացիկ ներքաղաքական իրավիճակը կարելի է բնութագրել որպես բանտային լճացման հատված: Առնվազն մակերեսին եղած պատկերը այդպիսին է: Ինչի՞ մասին է խոսքը:Տեսեք. ընդդիմադիր հիմնական ուժերի գրեթե բոլոր առաջնորդները այսօր գտնվում են որոշակի խափանման միջոցների տակ:

Ու խոսքը ոչ միայն խորհրդարանում ներկայացված ուժերի լիդերների մասին է, այլև արտախորհրդարանական, այդ թվում՝ աղմկահարույց ու խայտառակ մանիպուլ յացիաների հետևանքով խորհրդարան չանցած ուժի ղեկավարի ու ներկայացուցիչների:Արտաքուստ կամ առաջին տպավորությունը կարող է լինել այն, որ իշխանությունը, ի դեմս Փաշինյանի ու նրա քաղաքական շահերն սպասարկող ռեպրեսիվ մեքենայի, լուծել է իր հիմնական խնդիրը՝ մեկուսացնել ազգային, ընդդիմադիր ուժերին, չեզոքացնել դիմադրության օջախները: Դա, ինչպես նշել ենք նախորդ անդրադարձներում (և ինչը ակնհայտ է), Փաշինյանին անհրաժեշտ է, որպեսզի արտաքին ուժերի առաջ ստանձնած պարտավորությունները կարողանա իրականացնել՝ նվազագույն կամ զրոյական դիմադրության պայմաններում:Այո, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր ուժերի նյարդերն ու ռեսուրսները կենտրոնացված են բանտային իրողությունների, դատերի ու դատարանների վրա: Այնպիսի պատկեր է, որ ընդդիմադիր ուժերի՝ ազատության մեջ մնացած ներկայացուցիչների հարցազրույցներն ու ճեպազրույցները կա՛մ փաշինյանական բանտերի ու խոշտանգարանների դարպասների մոտ են, կամ դատարանների շենքերի:Այո, կան հայտարարություններ, հարցազրույցներ, կան հրապարակային ելույթներ: Այսինքն, կա ակտիվություն:

Բայց այդ ակտիվությունը հաճախ «պտտվում է» փաշինյանական իշխանության ձևավորած բռնատիրական սարդոստայնի ու դրանով պայմանավորված իրողությունների շուրջ:Մյուս կողմից, կրկնենք, սա միայն մակերեսին եղած պատկերն է, որը, թույլ տանք մեզ կարծել, բուն իրողությունների, հնարավոր զարգացումների միայն փոքր մասն է արտացոլում: Կարճ ասած՝ դա սառցալեռան երևացող մասն է: Բայց ընդհանուր պատկերացման համար շատ կարևոր է, թե ինչ է կատարվում չերևացող հատվածում:Ակնհայտ է, որ նույն փաշինյանական իշխանության որդեգրած «դեպի Եվրոպա» քաղաքական կուրսի կամ, ինչպես շատ փորձագետներ են նկատում, արկածախնդրության հետևանքով Հայաստանին սպասում են նոր փորձություններ: Ու այդ հարցում կան արդեն Հայաստանի իշխանություններից չկախված հանգամանքներ:

Մի կողմից՝ Ռուսաստանն է բավականին կոշտ դիրքավորվում՝ հասկանալիորեն արագացնելով աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցում հստակ պատասխան տալու, «ԵՄ թե ԵԱՏՄ» տարբերակով հանրաքվե անցկացնելու հարցը: Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանն է շարունակաբար հիշեցնում Փաշինյանին, որ պարտավորվել է ՀՀ Սահմանադրությունը փոխել ու հանրաքվե անել:Հընթացս նկատենք, որ Փաշինյանը Հայաստանն այնքան է «ինքնիշխանեցրել», որ հիմա ով չի ալարում, Հայաստանին պարտադրում է հանրաքվե անել: Բայց չշեղվենք:Ստեղծված իրավիճակում և կանխատեսվող ցնցումային զարգացումներին ընդառաջ չափազանց կարևոր նշանակություն է ստանում այն հարցը, թե ի՞նչ աշխատանք է փորձում կատարել գործող ընդդիմությունը, ինչպե՞ս է այն դիրքավորվում:Եթե փաշինյանական իշխանությունը, որ վերջին ընտրություններում նույնիսկ իրենց հրապարակած թվերով հազիվ 49 տոկոս է ստացել, խոսում է «ժողովրդի անունից», ապա ընդդիմադիր ուժերը այդ առումով ընդհանրապես չպետք է որևէ խնդիր կամ բարդույթ ունենան: Մանավանդ, որ նույնիսկ վարչական ռեսուրսայինով իշխանության օգտին ձայն տվածների մի մասի շրջանում հետընտրական սթափեցման միտումներ են դիտարկվում: Իրական ընդդիմադիր ուժերը միասին վերցրած մոտ 500-600 հազար ռեալ քվե են ստացել: Կրկնենք՝ տոտալ ռեպրեսիաների, վարչական ռեսուրսի կիրառման, պետական լծակներով սոցիալական «լավությունների» ու այլ ընտրախախտումների պայմաններում: Ու դա լուրջ քաղաքական կապիտալ է:Հիմա ընդդիմադիր ուժերի համար վրա է հասնում այդ քաղաքական կապիտալը նյութականացնելու ևս մեկ հնարավորության պահ: Այն հաշվարկով, որ «իքս պահին» ընդունակ լինեն ստանձնել պատասխանատվությունը և պետության նավը կարողանան հետ պահել ժայռերին բախվելուց:Այդ տեսանկյունից առաջինն ուշադրության կենտրոնում է հայտնվում «Ուժեղ Հայաստանը»: Բնականաբար, շատ կարևոր է, թե ինչ դիրքավորում ունի խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը, ինչպես է դրսևորվում: Հարկավ, «Ուժեղ Հայաստանն» էլ ունի պատանդառված ակտիվ ներկայացուցիչներ, խմբակցության երևի կեսից ավելի ներկայացուցիչների դեմ իշխանությունները «գործեր» են կարել: Միաժամանակ, այս ուժի լիդեր Սամվել Կարապետյանը շարունակում է մնալ տնային կալանքի մեջ: Այդուամենայնիվ, «Ուժեղ Հայաստանը» կարող է կազմակերպչական առումով մյուս ընդդիմադիր ուժերի հնարավորությունների մեկտեղման, համակարգման, իրական համագործակցության էական դեր կատարել:Քավ լիցի, օբյեկտիվորեն ընդդիմադիրները ավելի շատ պատճառներ ունեն միավորվելու կամ գործողությունները համադրելու համար, քան՝ հակառակը:Ինչ վերաբերում է զուտ խորհրդարանական անցուդարձին, ապա ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչներն էլ ակտիվություն դրսևորում են:

«Հայաստան» դաշինքի դեպքում պարզ է, այստեղ կա բավականին փորձ, իսկ առաջին անգամ խորհրդարան մտած նորակազմ ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» պարագայում հստակ է, որ առավել ակտիվ լինելու համար ունի առավել քան բավարար պատրաստված ու նկատելի կադրեր: Օրինակ՝ Դավիթ Ղազինյանի, Տիգրան Աբրահամյանի, Հայկ Ֆարմանյանի, Ռուբեն Մխիթարյանի, այլ պատգամավորների, հասկանալի է՝ նաև խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ելույթներն ու այս կարճ ժամանակահատվածում ծավալած գործունեությունը ևս այդ են վկայում: Ի դեպ, հետաքրքիր է, որ «Ուժեղ Հայաստանը» բավականին հետևողական դրսևորվեց ԱԺ մշտական հանձնաժողովների՝ «ընդդիմության քվոտայով» հասանելիք նախագահների (փոխնախագահների) պաշտոններում ներկայացված լինելու հարցում: Դա, չնայած այն կանխատեսելի իրողությանը, որ քպական մեծամասնությունը մի քանի անգամ «տորպեդահարեց» «Ուժեղ Հայաստանի» առաջադրած թեկնածուների ընտրությունը:

Ամեն պարագայում, ընդդիմության հիմնական աշխատավայրը մոտակա ժամանակահատվածում ոչ միայն խորհրդարանական ամբիոնն ու խոսափողները պիտի լինեն, այլև հանրապետության քաղաքները, գյուղերը, հրապարակները: Կարճ ասած՝ պետք է կոնկրետ աշխատանք ժողովրդի հետ: Կոնկրետ «Ուժեղ Հայաստանն» այս կարճ ժամանակահատվածում արդեն ցույց է տվել, որ հենց այդ ճանապարհով էլ գնալու են:Ի դեպ, չմոռանանք, որ առջևում ՏԻՄ ընտրություններ են: Ընդդիմությունը ունի հնարավորություն՝ «քաղաքականացնել» այդ ընտրությունները:Շատերն են նշում, որ պետք է ընկալելի օրակարգ ձևակերպել ու այն հնարավորինս լայն զանգվածների հասցնել: Մեր իրողությունները նկատի ունենալով՝ նաև անհրաժեշտություն կա այդ գործն արագ անել: Իսկ դրա համար ընդդիմադիր հիմնական ուժերը պետք է կարողանան համագործակցել:

Կարծում ենք՝ դրան կարող է ակամայից նպաստել նաև ներկայիս «բանտային լճացման» վիճակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Լրահոս

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը
Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»
«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը
Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»
«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»
15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել. Hraparak.am
Սոչիի նավամատույցում հրդեհ է բռնկվել անձնակազմ չունեցող մոտորանավակների հարձակումից հետո․ կա տուժած
FT. Ռատկլիֆը կարող է փոխարինել Ուիթկոֆին և Քուշներին Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար
ԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացում մեր կատարողականը գնահատել է նախադեպը չունեցող դրական գնահատականով. նախարար
Հայտնի են iPhone 18 Pro-ի և iPhone 18 Pro Max-ի արժեքները
24 ժամ ջուր չի լինելու
Գյումրու Ղուկասյան փողոցի բնակիչը տանը կեղծ օղի և կոնյակ է պատրաստել, իրացրել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է
Փաշինյանը փակուղում է հայտնվել, դիվանագիտությունը՝ ճահճում.ինչ անել (տեսանյութ)
Ռուսաստանն ու Չինաստանը չեն համաձայնել գազի գնի շուրջ․ բանակցությունները դադարեցվել են
Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից․ ՊՆ-ն հաստատում է

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը

«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը

Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում

Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի

«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները

Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»

«Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է