Հնդկաստանի Սրինագար քաղաքի օդանավակայանում գետնավարման ժամանակ ինքնաթիռը բախվել է սյանը։ Այդ մասին սեպտեմբերի 4-ին հայտնել է ANI լրատվական գործակալությունը։
«Բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամներն անվտանգ են, տուժածների մասին տեղեկություններ չկան։ Օդանավակայանը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով», — X սոցիալական ցանցի իր էջում գրել է գործակալությունը։
Թռիչքն իրականացնող IndiGo ավիաընկերությունից հայտնել են, որ բոլոր համապատասխան մարմիններն անմիջապես տեղեկացվել են միջադեպի մասին, և ընկերությունը նրանց հետ համատեղ հետաքննում է դեպքը։








