Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ստորագրություններով» խորհրդավոր նետեր. Թուրքիայի տարածքում գտել են 9000 տարվա հնության 11 եզակի նետասլաք

Հնագետները կենտրոնական Թուրքիայի տարածքում հայտնաբերել են օբսիդիանից պատրաստված 11 նոր նետասլաք՝ անսովոր փորագրություններով, որոնք արվել են գրեթե 9000 տարի առաջ։

Այժմ նման խորհրդավոր արտեֆակտների ընդհանուր թիվը հասել է 54-ի։ Դրանք բոլորը եզակի են, իսկ դրանց վրա արված նշանների իմաստը մինչև օրս մնում է անհայտ։

Գտածոները հայտնաբերվել են Կապադովկիայում գտնվող նեոլիթյան Թեփեջիք-Չիֆթլիք բնակավայրում։ Հետազոտությունը հրապարակվել է PLOS One գիտական ամսագրում։

Բնակավայրը գոյություն է ունեցել մ.թ.ա. մոտավորապես 7100-ից 5800 թվականներին։ Նրա բնակիչները զբաղվել են երկրագործությամբ և անասնապահությամբ, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ որս են արել։ Տարածաշրջանը գտնվում էր օբսիդիանի՝ հրաբխային ապակու, երկու խոշոր հանքավայրերի միջև, որից պատրաստում էին սուր գործիքներ և զենքեր։

Մինչև վերջերս հնագետներն այստեղ գտել էին շուրջ 740 օբսիդիանե նետասլաք, սակայն դրանցից միայն մեկն ուներ անսովոր փորագրություններ։ Իրավիճակը փոխվեց 2022 թվականից հետո․ հետազոտողները հայտնաբերեցին ևս մի քանի նման նմուշ, իսկ հետո ընդհանուր առմամբ գտան 11 նոր օրինակ։

Գիտնականները փորձել են պարզել, թե արդյոք այդ խորհրդավոր գծերը կարող էին պատահաբար առաջանալ։ Մանրադիտակային ուսումնասիրությունը ցույց է տվել, որ փորագրությունները արվել են դիտավորյալ։ Փորձերը օգնել են պարզել, որ օբսիդիանի մշակման համար անհրաժեշտ էր կայծքար՝ ավելի կարծր նյութ, ընդ որում տեղում այն շատ քիչ է եղել։ Սա նշանակում է, որ պատրաստողները ստիպված են եղել հատուկ որոնել համապատասխան գործիք։

Որոշ նետասլաքներ կտրտել են ընդամենը մի քանի անգամ, որպեսզի սև մակերեսին առաջանա հստակ տեսանելի սպիտակ գիծ։ Դրանցից մեկի վրա փորագրությունները կատարվել են առնվազն 20 անգամ՝ ստեղծելով երեք քառակուսուց կազմված բարդ պատկեր, որոնք միացված են գծով։

Սակայն առայժմ որևէ ընդհանուր համակարգ հայտնաբերել չի հաջողվել։ Որոշ նախշեր տեղակայված են նետասլաքի կենտրոնում, մյուսները՝ կողքից։ Երբեմն փորագրությունները արվել են մինչև իրի վերջնական մշակումը, երբեմն՝ դրանից հետո։ Ոչ մի պատկեր ճշգրտորեն չի կրկնվում և չի համապատասխանում այդ դարաշրջանի հայտնի խորհրդանիշներին։

Գոյություն ունի մի քանի բացատրություն։ Դեռ 1980-ականներին հնագետ Քեթրին Աթամանը ենթադրել էր, որ նման նշանները կարող էին լինել որսորդների յուրատեսակ «ստորագրությունները»․ դրանցով հնարավոր էր որոշել, թե ում նետն է խոցել որսը։ Սակայն նման նետասլաքների հազվադեպությունն ու յուրաքանչյուր պատկերի եզակիությունը չեն համընկնում այս վարկածի հետ։

Չի բացառվում, որ փորագրությունները պարզապես զարդարանք են եղել կամ ունեցել են ծիսական, կախարդական նշանակություն։ Առայժմ տարբերակներից ոչ մեկը բավարար ապացույցներ չի ստացել։

Առանձնապես խորհրդավոր է այն, որ Կապադովկիայի օբսիդիանը այդ ժամանակներում տեղափոխվում էր հսկայական հեռավորությունների վրա՝ մինչև հարավային Լևանտ։ Սակայն փորագրություններով նետասլաքներ մինչև օրս գտել են միայն ժամանակակից Թուրքիայի կենտրոնական հատվածում։

Հետազոտողները հույս ունեն, որ նոր գտածոները կօգնեն մոտենալ այս առեղծվածի լուծմանը։ Հատկապես կարևոր հայտնագործություն կլիներ նման նետասլաք գտնել հուղարկավորության վայրերում․ դա թույլ կտար հասկանալ, թե ովքեր էին դրանք պատրաստում և ինչ դեր էին դրանք խաղում մարդկանց կյանքում։

Լրահոս

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել
COP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցեր
14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը
Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին
Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան
Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Գազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ Միրզոյան
Չեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ Միրզոյան
Ադրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք
ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերին
Հայաստանն այսօր օգտագործում է Ադրբեջանի տարածքը բեռների տեղափոխման համար. Արարատ Միրզոյան
Ադրբեջանի համար պարտադիր փաստաթուղթ կա՞՝ Հայաստանին էլ անխոչընդոտ անցում երաշխավորելու համար
WSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին
Արցախում ադրբեջանցիներ, Ջերմուկում ադրբեջանցիներ, հիմա էլ պահանջում են փոխել Սահմանադրությունը
Կոտայքի նախկին մարզպետը՝ Լիլիթ Ստեփանյանի նշանակման մասին
Ձերբակալվել է համայնքապետի թեկնածու․ Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին 12:07
Ինչ-որ պահի հարեւան երկրներից գազ կգնենք, եթե այն թանկանա. Ղազարյան
Մեկ մարդու իշխանություն է, թող ոչ մի դատախազ, քննիչ գլուխ չգովա, թե ինքը կարող է բան որոշի. Ղազինյան
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականները

Լրացուցիչ նորություններ

...

WSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին

Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը

Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT

Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը

Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների

Կատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասին

Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել

Axios-ը հաղորդել է Ուիթկոֆի՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո ՌԴ այցելելու ծրագրի մասին

Թրամփ. ԱՄՆ-ը չի մոռանա ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Իրանի հետ հակամարտության հարցում օգնելուց հրաժարվելը

Reuters. Ուիթքոֆը և Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններ կանցկացնեն Նորվեգիայում

Reuters․ Անկարգությունների պատճառով զորքեր կուղարկվեն Միլան

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլևս չի ցանկանում աջակցել Կանադային, Մեքսիկային և Եվրոպային

Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը

Մակրոնը ցուցարարների պահանջներն արդարացի է համարել

Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել

ՆԱՏՕ-ն սկսել է իր հակաօդային պաշտպանության համակարգի լայնածավալ վերափոխումը. ԶԼՄ-ներ

Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով

«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան

ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. Ռուբիո

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվել