Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ղազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ Կուրուլթայ


Օգոստոսի 23-ին Ղազախստանում կանցկացվեն նոր միապալատ խորհրդարանի՝ Կուրուլթայի առաջին ընտրությունները։ Դրանք անկախ Ղազախստանի պատմության հերթական խորհրդարանական ընտրություններն են, սակայն իրենց նշանակությամբ էապես տարբերվում են նախորդներից: Կենտրոնասիական այս երկիրն առաջին անգամ երկպալատ համակարգից անցնում է կատարում միապալատ օրենսդիր մարմնի։


Նոր Սահմանադրությունը հավանության է արժանացել 2026 թվականի մարտի 15-ի հանրաքվեով և ուժի մեջ է մտել հուլիսի 1-ին։ Դրան համապատասխան՝ Կուրուլթայը բաղկացած կլինի 145 պատգամավորից, որոնք ընտրվելու են հինգ տարի ժամկետով՝ կուսակցական ցուցակներով, մեկ միասնական համապետական ընտրատարածքում։ Նոր խորհրդարանի առաջին ընտրություններին կմասնակցեն յոթ կուսակցություն, որոնք կառաջադրեն 545 թեկնածու։ Հունիսից մինչև հուլիսի վերջ անցկացված վեց սոցիոլոգիական հետազոտությունների տվյալներով՝ հարցվածների 70,3-75,6 տոկոսը հայտնել է քվեարկությանը մասնակցելու պատրաստակամության մասին, իսկ 89,4 տոկոսը նշել է, որ այս կամ այն չափով տեղյակ է առաջիկա ընտրությունների մասին։


Անցում երկու պալատից մեկի


Միապալատ խորհրդարան ձևավորելու գործընթացը Ղազախստանի սահմանադրական բարեփոխումների առանցքային բաղադրիչներից է։ Նոր մոդելը օրենսդրական և ներկայացուցչական գործառույթները կհամախմբի մեկ մարմնում՝ Կուրուլթայում, որը կզբաղվի օրենքների ընդունմամբ, խորհրդարանական վերահսկողությամբ և հասարակության քաղաքական շահերի ներկայացմամբ։ Նոր օրենսդիր մարմնում կենտրոնացված կլինեն այն լիազորությունները, որոնք նախկինում բաշխված էին Մաժիլիսի, Սենատի և խորհրդարանի երկու պալատների համատեղ ընթացակարգերի միջև։


Նման կառուցվածքը նախատեսում է համեմատաբար սեղմ և գործառութային օրենսդիր մարմին, որը միտված է խորհրդարանի մասնագիտական աշխատանքի որակի բարձրացմանը և իր լիազորությունների արդյունավետ իրականացմանը։ Կարևոր փոփոխություն է նաև խորհրդարանի դերի ընդլայնումը մի շարք պետական ինստիտուտների ձևավորման գործում։ Մասնավորապես, խոսքը այնպիսի մարմինների ղեկավարների և անդամների նշանակման հարցում խորհրդարանի համաձայնության մասին է, ինչպիսիք են Սահմանադրական դատարանը, Բարձրագույն աուդիտորական պալատը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Կուրուլթայը մասնակցելու է նաև վարչապետի և փոխնախագահի թեկնածությունների համաձայնեցմանը, ինչպես նաև՝ մի շարք առանցքային պետական ինստիտուտների ձևավորմանը։


Այս փոփոխություններն ընդլայնում են Կուրուլթայի մասնակցությունը պետական կառավարման համակարգում և ամրապնդում նրա դերը՝ որպես օրենսդիր մարմնի։


Ինստիտուցիոնալ բարեփոխումից՝ խորհրդարանական պրակտիկա


Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արդյունավետ խորհրդարանական համակարգը հիմնված է ոչ միայն սահմանադրական մոդելի, այլև՝ արդյունավետ աշխատող պատգամավորական կազմի, զարգացած կուսակցական մրցակցության, օրենսդրական աշխատանքի և խորհրդարանական մշակույթի հստակ մեխանիզմների վրա։


Ղազախստանում այս բաղադրիչները դիտարկվում են որպես ավելի լայն ինստիտուցիոնալ բարեփոխման մաս, որի նպատակն է բարձրացնել ներկայացուցչության որակը և օրենսդիր իշխանության արդյունավետությունը։ Նոր մոդելը պայմաններ է ստեղծում ծրագրերի և քաղաքական դիրքորոշումների հիման վրա կուսակցական մրցակցության զարգացման, ինչպես նաև՝ Կուրուլթային վերապահված լիազորությունների շրջանակում պատգամավորների առավել արդյունավետ աշխատանքի համար։


Ուստի օգոստոսի 23-ի ընտրությունները ոչ միայն Կուրուլթայի առաջին կազմի ձևավորման, այլև Ղազախստանի խորհրդարանական համակարգի զարգացման նոր փուլի մեկնարկն են։


Կուրուլթայ. ավանդույթի և ժամանակակից քաղաքականության կապը


Առանձին հետաքրքրություն է ներկայացնում նոր խորհրդարանի անվանումը։


«Կուրուլթայ» եզրույթը Ղազախստանի համար ունի պատմական և մշակութային նշանակություն։ Պատմականորեն Կուրուլթայը տեղական ազնվականության խորհուրդ էր, որտեղ ընդունվում էին քաղաքական և ռազմական որոշումներ։ Դրա օգտագործումը հնարավորություն է տալիս ժամանակակից քաղաքական բարեփոխումը կապել ազգային պատմական ավանդույթի հետ՝ այն չներկայացնելով բացառապես որպես պետական կառուցվածքի տեխնիկական փոփոխություն։


Սա հատկապես հետաքրքիր է Ազգային Կուրուլթայի համատեքստում, որը վերջին տարիներին դարձել է հասարակական և պետական հարցերի քննարկման կարևոր հարթակներից մեկը։


Միևնույն ժամանակ, Ազգային Կուրուլթայը չպետք է շփոթել նոր օրենսդիր մարմնի՝ Կուրուլթայի հետ։ Դրանք տարբեր ինստիտուտներ են։ Սակայն նրանց միջև որոշակի տրամաբանական կապ կա. հասարակական քննարկումն ու համաձայնության որոնումը կարող են նախորդել քաղաքական որոշումների պաշտոնական ձևակերպմանը։


Այս իմաստով Ազգային Կուրուլթայը կարելի է դիտարկել որպես հասարակական դիրքորոշումների ձևակերպման յուրօրինակ հարթակ, մինչդեռ ապագա Կուրուլթայը պետք է քաղաքական որոշումները վերածի օրենքների և պետական քաղաքականության։


Այս համադրությունը կարող է կարևոր նշանակություն ունենալ Ղազախստանի համար, որը լայնածավալ փոփոխություններ է իրականացնում՝ միաժամանակ ձգտելով պահպանել քաղաքական կայունությունը։


«Ուժեղ նախագահ — ազդեցիկ խորհրդարան» մոդելը


Կարևոր է նշել, որ այս բարեփոխումները չեն նշանակում, որ Ղազախստանը հրաժարվում է ուժեղ նախագահական համակարգից։ Ընդհակառակը, առաջարկվող մոդելը պահպանում է նախագահի նշանակալի դերը՝ միաժամանակ ընդլայնելով խորհրդարանի հնարավորությունները վերահսկողության և առանձին պետական նշանակումների համաձայնեցման դաշտում։ Ինստիտուցիոնալ մոդելի մեկ այլ նոր բաղադրիչ է փոխնախագահի պաշտոնի ներդրումը, որը ստեղծում է նախագահի, խորհրդարանի և կառավարության փոխգործակցության լրացուցիչ մակարդակ։


Հետևաբար, խոսքը ոչ այնքան նախագահական և խորհրդարանական համակարգերի միջև ընտրության, որքան նախագահական իշխանության, օրենսդիր իշխանության և կառավարության միջև նոր հավասարակշռության ձևավորման մասին է։ Ղազախստանի համար սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով երկրի տարածքային և ժողովրդագրական առանձնահատկությունները, տնտեսական կառուցվածքն ու արտաքին քաղաքական հավակնությունները և մարտահրավերները։ Քաղաքական համակարգի կտրուկ կերպափոխումն այստեղ կարող էր իր հերթին որոշակի ռիսկեր ստեղծել։ Այդ պատճառով իշխանությունները շեշտը դնում են ինստիտուտների աստիճանական արդիականացման վրա։

Ի՞նչ կհաստատեն այս ընտրությունները

Քվեարկության արդյունքները կհաստատեն ոչ միայն 145 պատգամավորական մանդատների բաշխումը, այլև առաջին Կուրուլթայի կազմը, որը դառնալու է Ղազախստանի նոր խորհրդարանական համակարգի հիմքը։

Միևնույն ժամանակ, ընտրությունների նշանակությունը պայմանավորված կլինի ոչ միայն մանդատների վերջնական բաշխմամբ, այլև՝ քվեարկության և ապագա խորհրդարանի կազմի մի շարք առանցքային ցուցանիշներով։

Առաջին հերթին, կարևոր ցուցանիշ կլինի ընտրողների մասնակցությունը, որը կարտացոլի հասարակության ներգրավվածության մակարդակը նոր օրենսդիր մարմնի ձևավորման գործընթացում։

Երկրորդ, կուսակցությունների միջև մանդատների բաշխումը կսահմանի Կուրուլթայի կազմը և տարբեր քաղաքական դիրքորոշումների ներկայացվածությունը։

Երրորդ, կարևոր գործոն կլինի առաջին Կուրուլթայի մասնագիտական և քաղաքական կազմը, որը որոշելու է նոր խորհրդարանի օրենսդրական աշխատանքի որակը։

Վերջապես, կարևոր նշանակություն կունենա ընտրություններից հետո Կուրուլթայի աշխատանքը՝ նոր սահմանադրական մոդելի շրջանակում նրա օրենսդրական, ներկայացուցչական և վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Ղազախստանի արտաքին գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի համար այս գործընթացը նույնպես կարևոր նշանակություն ունի։ Ավելի կանխատեսելի քաղաքական ինստիտուտները լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում երկարաժամկետ համագործակցության համար՝ տնտեսությունից և էներգետիկայից մինչև տրանսպորտ, թվային նախագծեր և հումանիտար կապեր։

Մենք կհետևենք քվեարկությանն ու ձայների պաշտոնական հաշվարկին և վերջնական պաշտոնական տվյալների հրապարակումից հետո մեր ընթերցողներին առանձին կներկայացնենք ընտրությունների արդյունքները։

Գևորգ Մելիքյան

Լրահոս

Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ
Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի
Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը
Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ
Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել
COP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցեր
14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը
Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին
Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան
Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Գազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ Միրզոյան
Չեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ Միրզոյան
Ադրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք
ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերին

Լրացուցիչ նորություններ

...

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ

Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի

Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը

Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին

WSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին

Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը

Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT

Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը

Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների

Կատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասին

Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել

Axios-ը հաղորդել է Ուիթկոֆի՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո ՌԴ այցելելու ծրագրի մասին

Թրամփ. ԱՄՆ-ը չի մոռանա ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Իրանի հետ հակամարտության հարցում օգնելուց հրաժարվելը

Reuters. Ուիթքոֆը և Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններ կանցկացնեն Նորվեգիայում

Reuters․ Անկարգությունների պատճառով զորքեր կուղարկվեն Միլան

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլևս չի ցանկանում աջակցել Կանադային, Մեքսիկային և Եվրոպային

Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը

Մակրոնը ցուցարարների պահանջներն արդարացի է համարել

Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել

ՆԱՏՕ-ն սկսել է իր հակաօդային պաշտպանության համակարգի լայնածավալ վերափոխումը. ԶԼՄ-ներ