Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Օձի նոր տեսակ են հայտնաբերել և այն անվանել Guns N' Roses-ի կիթառահար Սլեշի պատվին (լուսանկար)

Նոր հայտնագործության մասին հոդվածը հրապարակվել է Zootaxa ամսագրում։

Երաժիշտը ողջ կյանքում հետաքրքրվել է սողուններով, աջակցել է կենդանաբանական այգիներին ու թանգարաններին և ինքն էլ օձեր է պահել։ «Որպես հերպետոլոգիայի վաղեմի սիրահար՝ ես չափազանց շոյված և շփոթված եմ, որ Lielaphis slashi-ն կոչել են իմ պատվին։ Սա իսկապես հուզիչ է։ Ես երբեք չէի մտածի, որ նման պահ կգա»,- ասել է Սլեշը։

Հետազոտության ավագ հեղինակ և Չիկագոյի Ֆիլդ թանգարանի հերպետոլոգիայի բաժնի համադրող Սառա Ռուանի համար անվան ընտրությունը հատկապես խորհրդանշական է եղել։ Ըստ նրա, ինքը մանկուց երազել է դառնալ հերպետոլոգ, իսկ 12 տարեկանում Reptiles Magazine ամսագրի շապիկին տեսել է Սլեշին իր տնային ցանցավոր պիթոնի հետ։ Ավելի ուշ նա իմացել է, որ երաժիշտը մանկուց հետաքրքրվել է օձերով, բնությամբ, թանգարաններով և կենդանաբանական այգիներով։

Նոր տեսակը կարմրաշագանակագույն օձ է՝ մոտ 71 սանտիմետր երկարությամբ։ Այն հայտնաբերվել էր դեռ 2006 թվականին՝ Նոր Գվինեայի անտառներում գիշերային արշավախմբի ժամանակ։ Այս օձերը հիմնականում ակտիվ են գիշերը և մայրամուտից հետո որս փնտրելու համար մնում են խոշոր ծառերի հիմքերի մոտ։

Սկզբում գիտնականները վստահ չէին, որ հայտնաբերել են անհայտ տեսակ։ Սակայն գենետիկական հետազոտությունները ցույց տվեցին, որ օձը էականորեն տարբերվում է մերձավոր ազգակցական տեսակներից։ Լրացուցիչ փաստարկներ դարձան մարմնի կառուցվածքի առանձնահատկությունները, մասնավորապես թեփուկների քանակը, ինչպես նաև նախընտրելի կենսամիջավայրի տարբերությունները։

Lielaphis slashi-ի վարքագծի մասին առայժմ քիչ բան է հայտնի։ Այս ցեղի օձերը բերանի հետին մասում ունեն խոշոր ատամներ, որոնց միջոցով, հավանաբար, բռնում են փոքրիկ մողեսների և այլ սողունների ձվերը։ Ի տարբերություն բոաների՝ նրանք չեն խեղդում որսին։ Ընդ որում, մարդու համար նոր օձը լուրջ վտանգ չի ներկայացնում․ այն չունի ուժեղ թույն։

Նրա համար շատ ավելի մեծ սպառնալիք է մարդու գործունեությունը։ Նոր Գվինեայի անտառները, որտեղ բնակվում է Lielaphis slashi-ն, վտանգված են սուրճի տնկարկների զարգացման և օգտակար հանածոների արդյունահանման պատճառով։

Ըստ Ռուանի, նոր տեսակների նկարագրությունը կարևոր է ոչ միայն գիտության, այլև դրանց պահպանության համար։ Անհնար է արդյունավետ պաշտպանել կենդանիներին և էկոհամակարգերը, որոնց գոյության մասին գիտնականները դեռ չգիտեն։

Լրահոս

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ
Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել
COP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցեր
14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը
Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին
Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան
Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Գազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ Միրզոյան
Չեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ Միրզոյան
Ադրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք
ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերին
Հայաստանն այսօր օգտագործում է Ադրբեջանի տարածքը բեռների տեղափոխման համար. Արարատ Միրզոյան
Ադրբեջանի համար պարտադիր փաստաթուղթ կա՞՝ Հայաստանին էլ անխոչընդոտ անցում երաշխավորելու համար
WSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին
Արցախում ադրբեջանցիներ, Ջերմուկում ադրբեջանցիներ, հիմա էլ պահանջում են փոխել Սահմանադրությունը
Կոտայքի նախկին մարզպետը՝ Լիլիթ Ստեփանյանի նշանակման մասին
Ձերբակալվել է համայնքապետի թեկնածու․ Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին 12:07

Լրացուցիչ նորություններ

...

Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին

WSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին

Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը

Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT

Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը

Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների

Կատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասին

Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել

Axios-ը հաղորդել է Ուիթկոֆի՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո ՌԴ այցելելու ծրագրի մասին

Թրամփ. ԱՄՆ-ը չի մոռանա ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Իրանի հետ հակամարտության հարցում օգնելուց հրաժարվելը

Reuters. Ուիթքոֆը և Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններ կանցկացնեն Նորվեգիայում

Reuters․ Անկարգությունների պատճառով զորքեր կուղարկվեն Միլան

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլևս չի ցանկանում աջակցել Կանադային, Մեքսիկային և Եվրոպային

Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը

Մակրոնը ցուցարարների պահանջներն արդարացի է համարել

Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել

ՆԱՏՕ-ն սկսել է իր հակաօդային պաշտպանության համակարգի լայնածավալ վերափոխումը. ԶԼՄ-ներ

Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով

«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան

ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. Ռուբիո