Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մենք, լինելով կառավարող ուժ, պետք է արտահերթ հրատապ որոշումներ կայացնենք, որպեսզի կարողանանք իրավիճակը փրկել Գյումրիում. Հարությունյան


Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ նոյեմբերի 8-ին նախաձեռնած ավագանու արտահերթ նիստը չկայացավ: «Հանրապետական», «Զարթոնք», «Ապրելու երկիր» խմբակցություններն ու ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանը չներկայացան նիստին, քվորում չապահովվեց:

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ այս նիստը հրավիրվել էր օրենքի պահանջով:

Եթե երկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա ոչ շուտ, քան 30 օր, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում Կառավարությունը նշանակում է արտահերթ ընտրությունների օր, գրում է «Հայկական ժամանակը»:
«Այս նիստը նախաձեռնվել էր, որպեսզի օրենքի շրջանակներում մենք գնանք արտահերթ ընտրությունների, որովհետև մենք ունենք համոզմունք, որ գյումրեցին պետք է որոշի, թե ով է լինելու համայնքի ղեկավար:
Չնայած «Բալասանյան» դաշինքը՝ որպես առաջին և շատ ձայներ հավաքած ուժ, պատասխանատվության իր բաժնից հրաժարվել է, և հիմա մենք ենք մանդատների թվով ամենամեծ խմբակցությունը, գտնում ենք, որ ավագանու կազմից համայնքի ղեկավար ընտրելը լեգիտիմ գործընթաց չէ:
Չեմ բացառում, որ ևս մեկ նիստ հրավիրելու փորձ անենք»,- ասաց Հարությունյանը:Խմբակցության ղեկավարը մեկ անգամ ևս անդրադարձավ տեղի ունեցող իրավական գործընթացը քաղաքական հարթություն տանելու և դրանք իրար հետ կապելու քննարկումներին՝ շեշտելով, որ իրավական գործընթացին քաղաքական նրբերանգներ հաղորդելն ազնիվ չէ:

««Բալասանյան» դաշինքի քայլերը հենց դաշինքը պետք է մեկնաբանի, բայց ինձ համար էլ է անհանգստացնող, որ այս պահի դրությամբ իրենք որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել և չեն բացատրել իրենց ընտրողներին, թե ինչու են այս քայլին գնացել, ինչը, կարծում եմ, շատ անազնիվ է»,- ասաց Հարությունյանը:

Հարցին՝ չկա՞ արդյոք մտավախություն, որ եթե «Բալասանյան» դաշինքը չմասնակցի ընտրություններին, ապա կխոչընդոտի գործընթացին, Հարությունյանն ասաց՝ ընտրությունների ընթացքում ով էլ օրենքին հակասող քայլեր անի, իրավական գնահատականի կարժանանա:
«Ցանկացած քաղաքական ուժ, եթե մասնակցում է ընտրության, ապա նպատակը մեկն է՝ հաղթանակ: Մենք գնում ենք ընտրության, բնականաբար, հաղթանակի ակնկալիքով:

Հետո արդեն ինչ կլինի, ձայներն ինչպես կբաշխվեն, կորոշի գյումրեցին, ու ստեղծված իրավիճակում արդեն հնարավոր կլինի դիրքավորվել»,- ասաց Հարությունյանը:Հարցին՝ ինչո՞ւ է ՔՊ-ն շտապում և նախապես հայտարարված օգոստոսի փոխարեն ավելի շուտ գնում արտահերթ ընտրության, արդյոք կուսակցությունը ցանկանո՞ւմ է ԱԺ ընտրություններից 1,5 տար առաջ Գյումրիում իշխանություն ձևավորել, խմբակցության ղեկավարն ասաց. «Շատ դեպքերում մեզ մեղադրում են, որ մենք պրոցեսներն արագացնում ենք, միաժամանակ էլ ասում են՝ Գյումրին կոլապսի մեջ է, ինչու չեք արագացնում:

Այո, քաղաքը փաստացի զրկված է գործադիր իշխանության ներկայացուցիչներից, և մենք, լինելով կառավարող ուժ, պետք է արտահերթ հրատապ որոշումներ կայացնենք, որպեսզի կարողանանք իրավիճակը փրկել: Հաշվի առնելով Գյումրու և գյումրեցու շահը՝ մենք ուզում ենք գնալ արտահերթ ընտրությունների, որպեսզի քաղաքը կոլապսի չգնա, այս վիճակը երկար չի կարող շարունակվել: Իհարկե, մենք չենք մեր մանդատները դրել ու գնացել, բայց մենք մեր պատասխանատվության բաժինը գիտակցում ենք, և, դրանից ելնելով, պատրաստ ենք գնալ արտահերթ ընտրությունների»:

Վերջինս նաև նշեց, որ օրենքը թույլ չի տալիս նշանակել համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ուստի միակ ելքը արտահերթ ընտրություններն են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը
Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել
Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է
Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ
Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ
Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի
Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են
ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ)
ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)
Թրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ
Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ)
Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու
Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան
68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է
Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)
Կարևոր
Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան
Կարևոր
Կինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար
Այդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան

Լրացուցիչ նորություններ

...

Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ

Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ)

ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ)

Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ)

Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու

Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան

Կինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար

Այդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան

Իրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ Մանուկյան

Թևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. Մալխասյան

Իրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան

ՈՒՂԻՂ․ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը

44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ 3833. ՔԿ․ Լոնդոնը պատրաստվում է պատժել Իսրայելին

Սա նորմալ չէ, հաշտ չենք սրա հետ. պատասխան տալու ժամանակը գալու է. Լևոն Քոչարյան

Եկեղեցու հետ կապված հարցը կառավարության ծրագրում ներառելը հակասահմանադրական է. Քոչարյան

Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում». Սլուցկի․ Ռուսաստանը կոշտ պատասխան է տվել Գերմանիային

Վաղեմության ժամկետները հաղթահարելու համար ձևական բաներ են գտել, փոխկապակցել Քոչարյաններ ընտանիքի հետ

Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Սարգիս Տեր-Եսայան

Անգրագետ են, ոչ մի բան չեն հասկանում, պրիմիտիվ հարց չեն կարում լուծեն․ Պեդրո Զարոկյան

Վստահ եմ՝ պարոն Զառոկյանն ասելու է՝ traffic engineer է պետք, ճիշտ է, բայց տվյալներ է պետք ունենալ