Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2021 թվականին նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը, հղում անելով Համաշխարհային բանկի տվյալներին, աղմկահարույց հայտարարություն էր արել՝ պնդելով, որ 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան փոխանցվել է շուրջ 211 միլիոն ԱՄՆ դոլար։ Տարիներ շարունակ այդ թիվը շրջանառվում էր հանրային դաշտում՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր, սակայն որևէ պետական կառույց մինչ այժմ հստակ պարզաբանում չէր ներկայացրել։

«Ժողովուրդ» օրաթերթը, հաշվի առնելով թեմայի հանրային կարևորությունը, նախ դիմել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին՝ պարզելու, թե արդյոք ԱԱԾ-ն ուսումնասիրե՞լ է այդ տեղեկությունները, և արդյոք գոյություն ունեն տվյալներ Ադրբեջանից Հայաստան իրականացված նման ծավալի ֆինանսական հոսքերի վերաբերյալ։

ԱԱԾ-ից ստացված պատասխանը բավական ուշագրավ էր։ Գերատեսչությունը հայտնել էր, որ.

«Օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացման ընթացքում Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն 211 միլիոն ԱՄՆ դոլարի փոխանցման վերաբերյալ տվյալներ չի ստացել»։

Միաժամանակ, ԱԱԾ-ն առաջարկել էր անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու նպատակով դիմել ՀՀ Կենտրոնական բանկ։

Դրանից հետո «Ժողովուրդ» օրաթերթը նույնաբովանդակ հարցում է ուղարկել Կենտրոնական բանկ՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք գոյություն ունեն տվյալներ 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարի վերաբերյալ, և որքանով են այդ թվերը համապատասխանում իրականությանը, ինչ նպատակ ունեն, ում կողմից են արվել և այլն։ Արդյո՞ք ՀՀ Կենտրոնական բանկը իրականացրել է որևէ վերլուծություն՝ կապված այդ տվյալների հնարավոր անվտանգային, ֆինանսական կամ տնտեսական ռիսկերի գնահատման հետ, և եթե ոչ՝ ինչ պատճառաբանությամբ։

ԿԲ-ի պատասխանը, ըստ էության, ամբողջությամբ փոխում է տարիներ շարունակ քննարկված պատմության ընկալումը։

Կենտրոնական բանկը նախ նշել է, որ Համաշխարհային բանկի կողմից հրապարակված տվյալները «միայն հանդիսանում են փորձագիտական գնահատականներ՝ հիմնված միգրանտների վերաբերյալ տվյալների վրա»։

ԿԲ-ի պարզաբանմամբ՝ հաշվարկների հիմքում դրված են ոչ թե փաստացի դրամական փոխանցումները, այլ միգրացիոն վիճակագրությունը։

«Մասնավորապես, ըստ ՀԲ-ի տվյալների, Հայաստանում Ադրբեջանից եկած 87 հազար միգրանտ է առկա, իսկ Ադրբեջանում՝ Հայաստանից գնացած 146 հազար միգրանտ։ Նշենք, որ վերջիններս հանդիսանում են տեղափոխվածներ, այլ ոչ թե փոխանցում ստացող և/կամ իրականացնող ֆիզիկական անձինք»,– հայտնել են ԿԲ-ից։

Ավելին, Կենտրոնական բանկը բացատրում է, որ Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկվում են միգրանտների ենթադրյալ եկամուտներն ու ծախսերը, ինչից հետո կատարվում է ընդհանուր գնահատում այն մասին, թե ինչ ծավալի դրամական միջոցներ կարող էին փոխանցվել նրանց ծագման երկրներ։

«Ելնելով միգրանտների թվաքանակներից և եկամուտների ու ծախսերի գնահատականներից՝ ՀԲ փորձագետների կողմից եզրակացություն է արվում, որ բոլոր միգրանտները փոխանցում են իրականացնում իրենց մայր երկիր»,– նշված է ԿԲ-ի պատասխանում։

Սակայն ամենակարևոր արձանագրումը, թերևս, հետևյալն է.

«Այս փոխանցումները փաստացի կատարված դրամական փոխանցումներ չեն, այլ հաշվարկված են ՀՀ-ից Ադրբեջան և Ադրբեջանից ՀՀ տեղափոխված անձանց թվաքանակի հիման վրա»։

Այսինքն՝ խոսքը ոչ թե բանկային համակարգով կամ այլ ֆինանսական ուղիներով արձանագրված իրական գործարքների, այլ բացառապես միջազգային կազմակերպության կողմից կիրառված վիճակագրական մոդելի մասին է։

Ավելին, Կենտրոնական բանկը հստակ արձանագրել է.

«Համաձայն ՀՀ պաշտոնական վիճակագրության՝ ՀՀ և Ադրբեջանի սուբյեկտների միջև դրամական փոխանցումներ չեն իրականացվում»։

Փաստորեն, պետական երկու կառույցների պատասխաններից պարզ է դառնում, որ տարիներ շարունակ քննարկումների առարկա դարձած 211 միլիոն դոլարի ցուցանիշը չի հանդիսանում իրական փոխանցումների վերաբերյալ պաշտոնական տվյալ։ ԱԱԾ-ն նման տեղեկություն չունի, իսկ ԿԲ-ն փաստում է, որ խոսքը Համաշխարհային բանկի մոդելային գնահատականի մասին է, որը հաշվարկվել է միգրացիոն տվյալների հիման վրա և չի արտացոլում փաստացի իրականացված դրամական փոխանցումներ։

Ավելին, ԿԲ-ից նաև հայտնեցին, որ 2022-ի նույն աղբյուրներում նույն տվյալների դիմաց գրված է 0։ Եվ 2018 թվականից հետո տվյալները մշակվել են, և 2022 թվականին, ինչպես արդեն նշվեց, նման տվյալներ առկա չեն։ Ինչ վերաբերում է 2022 թվականից հետո տվյալներին, ապա այդ տարվանից հետո նման հրապարակումներ այլևս չեն արվել։

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Միասնության թևեր» կուսակցության ընտրացուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արմեն Եղիազարյանի հետ։

Վերջինս առ այսօր պնդում է, որ Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած իր հայտարարությունը հիմնված էր պաշտոնական տվյալների վրա, որոնք, նրա խոսքով, հրապարակված էին Համաշխարհային բանկի հաշվետվություններում։

«Այս տեղեկատվությունը, որ ես ԱԺ ամբիոնից հայտարարեցի, պաշտոնական էր և զետեղված էր Համաշխարհային բանկի կայքում»,– նշել է Եղիազարյանը՝ հավելելով, որ մինչև հրապարակային հայտարարություն անելը նամակներով դիմել էր տարբեր կառույցների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին։

Նրա խոսքով՝ ստացած պատասխանում բանկը չի հերքել նման հաշվետվության գոյությունը, այլ փորձել է մեկնաբանել, թե խոսքը կանխատեսվող տվյալների մասին է եղել։ Եղիազարյանը, սակայն, հարց է բարձրացրել, թե ինչու են նախկին տարիներին նման կանխատեսումների և փաստացի ցուցանիշների միջև տարբերությունները եղել համեմատաբար փոքր, մինչդեռ տվյալ դեպքում արձանագրվել է տասնյակ անգամների աճ։

«Ինչն է փոխվել բազային արժեքների մեջ, որ 4 միլիոն դոլարի կարգի ցուցանիշից հասել ենք 211 միլիոն դոլարի»,– ասել է նախկին պատգամավորը՝ ընդգծելով, որ 2018 թվականի 211 մլն դոլարի ցուցանիշը պաշտոնապես հրապարակված էր հաշվետվություններում։

Եղիազարյանի խոսքով՝ խոսքը բաց տեղեկատվության մասին էր, որը վերաբերում էր աշխարհի երկրների միջև դրամական փոխանցումներին։ Նա նաև նշել է, որ Հայաստանում թեմայի շուրջ բարձրացված աղմուկից հետո Համաշխարհային բանկը հեռացրել է տվյալները և այլևս նմանատիպ հաշվետվություններ չի հրապարակել։

«Այդ ամբողջ ֆայլերը ես պահում եմ ինձ մոտ»,– ասել է նա՝ հավելելով, որ չի կարող վստահաբար պնդել՝ արդյոք նման հաշվետվություններ այսօր գոյություն ունեն, թե պարզապես հանրությանը հասանելի չեն։

Նախկին պատգամավորը հայտնել է, որ իր հավաքած ամբողջ տեղեկատվական փաթեթը անձամբ փոխանցել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին։ Սակայն, ըստ նրա, ԱԱԾ-ից ստացել է պատասխան, թե կառույցն իր տվյալներով նման տեղեկատվություն չունի։

«Ես էլ ասացի՝ դուք չունեք, ես եմ ձեզ տրամադրում»,– նշել է Եղիազարյանը։

Նրա գնահատմամբ՝ ԱԱԾ-ն բավարար հետաքրքրվածություն չի ցուցաբերել թեմայի նկատմամբ, և հետագա խորքային ուսումնասիրություն չի իրականացվել։ Եղիազարյանը դիմել է նաև Կենտրոնական բանկ, որտեղից, նրա խոսքով, մի քանի օր անց տեղեկացրել են, որ բանկերի միջև նման դրամական փոխանցումներ չեն արձանագրվել։

Նա, սակայն, չի բացառել, որ գումարները կարող էին փոխանցված լինել այլ մեխանիզմներով՝ դրամանորների կամ միջնորդ բանկերի միջոցով, ինչի հետևանքով դրանց շարժը կարող էր այլ կերպ արտացոլվել հաշվետվություններում։

Եղիազարյանի համոզմամբ՝ հարցի շուրջ որևէ խորքային ուսումնասիրություն այդպես էլ չի իրականացվել, և այն մնացել է անպատասխան։ Նա նաև նշել է, որ 2021 թվականից հետո, այլևս պատգամավոր չլինելով, չի ունեցել անհրաժեշտ լծակներ՝ գործընթացին հետևելու և պարզելու, թե ինչ գումարների և ինչ նպատակների համար էր խոսքը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Լրահոս

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա

Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան

Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում

Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին

ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը

Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»