Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իշխան Զաքարյանն ու դատախազությունը, հնարավոր է, հաշտություն կնքեն. «Հետք»


Ազգային Ժողովի պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը և Գլխավոր դատախազությունը, հնարավոր է, հաշտություն կնքեն։ Այս հեռանկարի մասին հունիսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանում հայտարարեց Իշխան Զաքարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հակոբ Քոյլոյանը։ Այս մասին գրում է «Հետքը»:


Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր շարունակվեց դատախազության հայցի քննությունը, որով Իշխան Զաքարյանից և նրա ընտանիքի անդամներից պահանջվում է պետությանը վերադարձնել ապօրինի ծագում ունեցող գույքն ու դրամական միջոցները։


Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետի տեղակալ, դատախազ Հռիփսիմե Ասատրյանը դատարանին խնդրեց թույլատրել փոխել հայցի հիմքը և առարկան։ «Հայցի առաջկայում փոփոխություններ եղել են  ընկերությունների մասով, հայցի առարկայում կար անշարժ գույք, որը դուրս է եկել, նվազում է տեղի ունեցել դրամական պահանջի մասով, ավելացել է փոխառության պահանջը։ Որոշակի փոփոխություն է տեղի ունեցել ավանդների մասով»,- հայտարարեց դատախազ Հռիփսիմե Ասատրյանը՝ նշելով, որ Զաքարյանի ընտանիքի անդամների կողմից դատախազություն է ներկայացվել ապացույցներ, որոնք վերաբերվել են նրանց հաշիվներին անհայտ անձանց կողմից կատարված դրամական փոխանցումներին։ «Դրանք դիտարկվել են ոչ թե ապօրինի, այլ դիտարկվել են հաշվի համալրում և նվազեցումներ են իրականացվել Իշխան Զաքարյանի կանխիկ մուտքերից։ Նվիրատվության պայմանագրեր էլ կան»,- նշեց դատախազը։ Զաքարյանների ներկայացուցի Հակոբ Քոյլոյանը չառարկեց, որ փոխվի հայցի հիմքը և առարկան։ Դատավոր Լիլի Դրմեյանը բավարարեց դատախազության միջնորդությունը՝ թույլատրելով փոփոխել հայցի հիմքը և առարկան։


Դատարանը, երբ փորձեց պատասխանողների ներկայացուցչից պարզել, թե արդյո՞ք մեկ շաբաթից ավել ժամանակ է հարկավոր, որպեսզի փոփոխված հայցի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնեն, Հակոբ Քոյլոյանը հայտարարեց․«Ոչ հարգելի դատարան, բավարար է։ Կարծում եմ, եթե գնում ենք հաշտության, հաշտության տարբերակն ունենանք, կարծում եմ, բնականաբար, անհրաժեշտություն էլ չի լինի(դիրքորոշում ներկայացնելու), առարկություններով կլրացնենք»։ Այնուհետև փաստաբանը նշեց, որ մինչև հաջորդ նիստի նշանակումը շատ ժամանակ հարկավոր չէ, ապա հույս հայտնեց, որ հաշտության համաձայնություն ձեռք կբերվի և դատարանին խնդրեց հաջորդ դատական նիստը հնարավորինս շուտ նշանակել։ 


Դատախազությունը Իշխան Զաքարյանից և նրա ընտանիքի անդամներից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը դատարան է ներկայացրել 2024 թ․-ին։ Շուրջ երկու տարվա դատական քննության ընթացքում պաշտոնյայի և դատախազության միջև հաշտություն կնքելու մտադրության մասին երկրորդ անգամ է հայտարարվում։


Իշխան Զաքարյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ և Հայրենիք կուսակցությունների ընտրական ցուցակով 2021 թ․-ին, սակայն խորհրդարան մտնելուց որոշ ժամանակ անց Զաքարյանը դուրս եկավ ընդդիմադիր խմբակցությունից, ապա որպես անկախ պատգամավոր կողմ քվեարկեց ՔՊ-ի կողմից Հանրապետության նախագահի պաշտոնի համար ներկայացված թեկնածուի՝ Վահագն Խաչատուրյանի օգտին։ 


Դատախազությունը մինչ հայցի առաջարկայի փոփոխությունը Զաքարյանից և կնոջից պահանջում էր բռնագանձել Ակբա բանկում ներդրված 3.5 մլն դրամ ավանդը և 40 մլն դրամ գումարը, 610 մլն դրամ գումարը՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի վերափոխումից ստացված դրամական միջոց և 143 մլն դրամը, որը չի հիմնավորվել նրանց օրինական եկամուտով։ Պաշտոնյայի որդուց և նրա կնոջից դատախազությունը պահանջում է Երևանի կենտրոնում գտնվող գույքը, իսկ Զաքարյանի որդուց՝ Վարդան Զաքարյանից, պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել Ծաղկաձորի մարզահամալիրի տարածքում գտնվող 1 շենք, Երևանի Բագրևանդ փողոցում գտնվող գույքը(Իշխան Զաքարյանի հայտնի առանձնատունը), «Հարվեստ» ՍՊԸ-ում, «Գրինպարկ» ՍՊԸ–ում նրան պատկանող բաժնեմասը և «Բամելեքս» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության չմարված մասի պահանջի իրավունքը(7մլն դրամ): Այսօրվա դատական նիստում հնարավոր չեղավ պարզել, թե ի՞նչ անշարժ գույք է դուրս եկել դատախազության պահանջից(հայցի առարկայի փոփոխությամբ)։ 

Լրահոս

Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել
Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին
Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը
Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրը
Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել
ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում
Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ
Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը
Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար
Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը

Լրացուցիչ նորություններ

...

Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին

Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը

Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները

ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը

Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը

Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց

Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին

Արմեն Աշոտյան․ Փաշինյանի առաջիկա մեկ տարվա երեք հիմնական սցենարներն են՝ Սահմանադրություն, ընտրություն, իմպիչմենտ

Պատերազմի ու դիվանագիտության թեժ զարգացումները. ՀՀ սահմանը հատած հովիվը կվերադարձվի Ադրբեջանին

Գառնիկ Դանիելյան․ Հայաստանում կալանքը դարձել է պատժի մեխանիզմ, գործում է ընտրովի արդարադատություն

Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համար

«Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ Սրբազան

Փաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալ

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կուղարկենք խորհրդարան․ Փաշինյան

Հռչակագրում հստակ ամրագրված է՝ կողմերը բացում են ճանապարհները միջազգային հաղորդակցության համար

Փաշինյանը՝ Անկարա-Բաքու հարաբերությունների մասին․ «Չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել»

Թող 31 միլիոնի մասին խոսողները տեսնեն՝ Երևանում հյուրանոցներն ու ռեստորանները լիքն են

Կալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտել

Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթ