Կիևի վրա ՌԴ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարվածի հետևանքով առնվազն երեք մարդ վիրավորվել է, հայտնել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն։ «Կիևի զանգվածային հրթիռային հրետակոծությունը շարունակվում է։ Գրանցվել են նոր արձակումներ։
Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է առնվազն 16 վնասված վայր։ Մնացեք ապաստարաններում», – գրել է նա Telegram-ում։ «Ներկայումս կան երեք զոհի մասին հաղորդագրություններ։ Մի քանի վայրերում մարդկանց օգնություն ցուցաբերելը դժվար է», – հավելել է Տկաչենկոն։ Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով Կիև-Պեչերսկի Լավրան լուրջ վնաս է կրել։








