Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները վերջերս մի շարք քայլեր են ձեռնարկել, որոնք անհամատեղելի են Ռուսաստանի հետ համագործակցության ոգու հետ։
«Մեր այսօրվա հանդիպման հիմնական թեման կլինի Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները։ Գաղտնիք չէ, որ երկրի ղեկավարությունը վերջերս մի շարք քայլեր է ձեռնարկել, որոնք անհամատեղելի են Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների ոգու հետ», – ասել է Շոյգուն Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատանքային խմբի նիստում։








