Մեծ Բրիտանիայի Ազգային հանցագործությունների դեմ պայքարի գործակալության (NCA) տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում բեռնատարի վարորդը դատապարտվել է ավելի քան 13 տարվա ազատազրկման՝ մոտ 90 կիլոգրամ կոկաին և Քիմ Քարդաշյանի Skims ներքնազգեստի խմբաքանակ տեղափոխելու փորձի համար։
«Բեռնատարի վարորդը բանտարկվել է ավելի քան 7 միլիոն ֆունտ ստեռլինգ (9.4 միլիոն դոլար) արժողությամբ կոկաինի մաքսանենգության համար, որը թաքցված էր Քիմ Քարդաշյանի Skims ներքնազգեստ և հագուստ տեղափոխող բեռնատարում։ Լեհաստանի քաղաքացի, 40-ամյա Յակուբ Յան Կոնկելը Չելմսֆորդի թագավորական դատարանում դատապարտվել է 13 տարի և վեց ամիս ազատազրկման», - ասվում է NCA-ի հայտարարության մեջ։
Կոնկելը ձերբակալվել է անցյալ տարվա սեպտեմբերի 5-ին Էսեքսի Հարվիչ նավահանգստում՝ Նիդեռլանդներից լաստանավով ժամանելուց հետո։ Սահմանապահները բեռնատարի ռենտգենյան հետազոտության ժամանակ հայտնաբերել են կոկաինի 90 փաթեթ, որոնցից յուրաքանչյուրը կշռում էր մեկ կիլոգրամ։ Անօրինական բեռը թաքցված է եղել բեռնատարի հետևի դռան ներսում գտնվող հատուկ կահավորված բաժանմունքում։








