Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ընտրություննե՞ր, թե՞ հանրաքվե


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է․ 

«Անկեղծ ասած, մայիսի 4-ից հետո ինձ մոտ մնացել է մնացել է շատ տհաճ, դառը տպավորություն, երբ Իլհամ Ալիևը՝ թեկուզ տեսակապով, Երևանի սրտում հավաքված Եվրոպական քաղաքական համայնքի մասնակիցների ներկայությամբ մեր ռազմագերիներին անվանեց «ռազմական հանցագործներ», իսկ Արցախում էթնիկ զտումների գործողությունը՝ «տարածքային ամբողջականության վերականգնում»։

Քաղաքական ապտակ, որ փաթեթավորված էր խաղաղության հռետորաբանության մեջ։Մենք այս ամենն արդեն տեսել ենք։ Բաքվի բռնապետը տասնամյակներ շարունակ կատարելագործել է Եվրոպայի հետ ուլտիմատումների լեզվով խոսելու արվեստը։ Ալիևն ուղղակի մեղադրեց Եվրոպական խորհրդարանին «խաղաղության սաբոտաժի» մեջ՝ վկայակոչելով 5 տարում ընդունված 14 բանաձևերը, և ցուցադրաբար սառեցրեց համագործակցությունը եվրոպական կառույցների հետ։Այս ամբողջ «մեկ դերասանի թատրոնը» խաղացվել էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանի համար՝ հստակ ցույց տալու, որ Բաքուն այլևս ոչ թե պաշտպանվում է, այլ ինքն է թելադրում պայմանները Արևմուտքին։

Սակայն ամենադառնն ու ողբերգականն այլ տեղ է՝ եվրոպացի «խաղաղարարները» ձև բռնեցին, թե այդպես էլ պետք է լինի։ Բաքուն նրանց պետք է՝ որպես գազի այլընտրանքային աղբյուր, և դրա համար պատրաստ են տարիներ շարունակ ձեռք սեղմել ավտորիտար առաջնորդի հետ՝ աչք փակելով նրա հանդուգն հռետորաբանության վրա։ Արևմտյան երկակի ստանդարտները և ստեղծված իրավիճակը վտանգավոր են մեզ համար:Մինչ վարչապետ Փաշինյանը ժողովրդին հանգստացնում է «խաղաղության խաչմերուկի» մանտրայով, հակառակորդը գործում է շատ կոնկրետ և անողոք։Բաքուն պլանային կերպով ուժեղացնում է ռազմական մկանները։ 2026 թվականի պաշտպանական բյուջեն կազմում է 8,7 մլրդ մանաթ՝ գրեթե 5 մլրդ դոլար, որը, բնականաբար, նախատեսված է Հայաստանին «խաղաղեցնելու» համար։Իսկ ի՞նչ է անում պաշտոնական Երևանն այս պահին։ Կրճատում է սեփական պաշտպանական ծախսերը մոտ 16 տոկոսով՝ փաստորեն գործարկելով միակողմանի զինաթափման գործընթաց։Ցինիզմի գագաթնակետը «Արևմտյան Ադրբեջան» նախագիծն է։ Այն Բաքվում դարձել է պետական ռազմավարություն՝ միջազգային մակարդակով օրինականացման փորձերով։ Երբ «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ահազանգում է և երևույթներին տալիս է իրենց իրական անունները՝ ասելով, որ դա Ադրբեջանի դեմոգրաֆիական էքսպանսիայի քաղաքականություն է՝ «վերադարձի» քողի տակ, մեզ անվանում են «խաղաղության թշնամիներ» և մեղադրում են կարգավորման գործընթացը խաթարելու մեջ։ Բայց ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, երբ հունիսի 18-19-ին՝ մեր «ճակատագրական» ընտրություններից անմիջապես հետո, Բաքուն արդեն նախատեսել է փառատոն «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» ծաղրական անվանումով։Հենց այդ պատճառով էլ առաջանում է վերնագրում դրված հարցը՝ ընտրություններ, թե՞ հանրաքվե։ Մեզ փորձում են դնել կեղծ երկընտրանքի առջև՝ հունիսի 7-ի քվեարկությունը ներկայացնելով որպես «պատերազմ կամ խաղաղություն դիլեմա, ընդ որում՝ «խաղաղության» տակ հասկացվում է Բաքվից իջեցված ճանապարհային քարտեզի անվերապահ ընդունումը։ Սա խաբեություն է։ Իրական ընտրությունը շատ ավելի սարսափելի է՝ կամ պահպանում ենք ինքնիշխանության վերջին մնացորդները և իրավունքը՝ ինքներս որոշելու մեր ապագան, կամ վերջնականապես ընդունում ենք «Արևմտյան Ադրբեջանի» նվաստացումըՓաշինյանի ռազմավարությունը կառուցված է վտանգավոր պատրանքի վրա՝ Արցախից հրաժարվելով և Ռուսաստանից «ազատագրվելով» իբր թե կարելի է ունենալ «պայծառ եվրոպական ապագա» և Արևմուտքի անվտանգության երաշխիքներ։ Բայց ո՞ւր են այդ երաշխիքները։ Ո՞ւր է Եվրոպայի արձագանքը՝ Ալիևի Երևանում արած մարդակեր հայտարարություններին։ Չկան։ Կան միայն հերթական «թղթե» բանաձևեր, որոնք զուրկ են քաղաքական կամքից, առավել ևս՝ անվտանգության երաշխիքներից։ Բացարձակ ճիշտ են նրանք, ովքեր ասում են՝ եթե հունիսի 7-ին Փաշինյանը վերընտրվի, մեզ իսկապես սպասում է «Արևմտյան Ադրբեջան»։ Մեզ առաջարկում են գեղեցիկ խոսքեր և խոստումներ՝ առանց ուժեղ բանակի, առանց դաշնակիցների, առանց հստակ պետական ռազմավարության։ Հունիսի 7-ը հանրաքվե է, որտեղ հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի Հայաստանի Հանրապետության և «Արևմտյան Ադրբեջանի» միջև»:

Լրահոս

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Փաշինյան․ ՀԷՑ-ն իրենցն է, բայց վճարողը ժողովուրդն է․ ահա թե ինչպես կարող էին թալանել
Քանի դեռ կան ավտոմեքենաները, ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին
Հայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը
Պետք է հասկանալ մեր «բարերարների» ծագումնաբանությունը՝ 64 միլիարդ դրամի չարաշահման համատեքստում
Դիտարկում չունեմ. Փաշինյանը՝ ընդդիմության երեկվա հավաքի մասին
Սամվել Կարապետյանը կալանավորվեց, Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց. Ռուսաստանը սպառնալիք չէ․Պուտին
Փաշինյան․ Նպատակ ունենք Հայաստանը դարձնել արհեստական բանականության ոլորտի ներդրումների կենտրոն
ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին
Ընդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունը
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Փաստաբան․ Ծառուկյանի էմոցիոնալ խոսքը հիմք դարձրեցին կալանքը երկարացնելու համար
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Կարևոր
Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով
2027-ին պլանավորվում է 22 միլիարդ դրամ հատկացնել ԱԳՄԱ նախարարությանը
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»
Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»
Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»

Լրացուցիչ նորություններ

...

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել