Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վերջերս Միացյալ նահանգներում նկարահանվել է «Քո սիրուց հետո» հեռուստաֆիլմը (Լուսանկարներ)

րագրող

Վերջերս Միացյալ Նահանգներում նկարահանվել է նոր հեռուստաֆիլմ, որի պրոդյուսերը Գոհար  Գրիգորյանն  է։ Գոհար,  ինչպես է  կոչվում ֆիլմը, և ինչու ընտրեցիք Միացյալ Նահանգները նկարահանումների համար։

Գոհար

Սովորաբար ես աշխատում եմ USarmeniaTV-ի հետ, և մեր համագործակցությունը միշտ արդյունավետ է  ստացվում։ Ինձ  դուր է  գալիս, որ  հեռուստաընկերության  տնօրինությունը  վստահում է ինձ որպես պրոդյուսերի և  ես ինքս եմ ընտրում իմ թիմը:  Ստեղծագործող մարդու համար ազատությունը հարմարավետություն է ստեղծում:

Լրագրող

Խոսենք ֆիլմի մասին։ Ինչ ֆիլմ է և ինչի մասին է այն։

Գոհար

Ֆիլմը կոչվում է «Քո սիրուց հետո»: Այն պատմում է հոր և ութամյա դստեր յուրահատուկ սիրո մասին՝ ծնողի անմնացորդ սիրով  և երեխայի անկեղծ հավատի։ Լուսեն  յոթ տարեկան է, նա կորցրել է մորը և  չի համակերպվում մոր կորստի հետ: Ավոն, այն  հայերից է, որ անմնացորդ նվիրված է  իր ընտանիքին ու երեխայի ցանկացած քմահաճույքը մեծ  սիրով է կատարում:  Չեմ ուզում բացահայտել շատ մանրամասներ, բայց ֆիլմը լի է էմոցիոնալ տեսարաններով և ամենակարևորը  հետաքրքր  ու էմոցիոնալ զարգացումներով:   Համոզված եմ, որ այն կհուզի հանդիսատեսին, և դիտելիս դժվար է ժպիտը պահել կամ արցունքները զսպել։

Լրագրող

Ով է մարմնավորել գլխավոր դերը։

Գոհար

Ավո Ադամյանը։ Սա մեր չորրորդ համատեղ աշխատանքն է, և նա շատ պրոֆեսիոնալ, պարտաճանաչ և սիրված դերասան է։ Նկարահանող խումբը մեծ հաճույքով է աշխատում նրա հետ, իսկ հանդիսատեսը սիրում է նրան։

Լրագրող

Կան արդյոք նոր նախագծեր։

Գոհար

Միշտ կան։ Նախագծերը շատ են, և մեր փոքր, արդեն թիմավորված կոլեկտիվով մենք դրանք հերթով իրականացնում ենք։ Ներկայումս աշխատում ենք նոր ֆիլմի սցենարի վրա, որը գրում է Անուշ Պետրոսյանը։ Երբ սցենարը պատրաստ լինի, կսկսենք նկարահանումները։

Լրագրող

Ով է լինելու նոր ֆիլմի հերոսը, եթե դա գաղտնիք չէ։

Գոհար

Չծիծաղեք, բայց դերը կրկին վստահվել է Ավո Ադամյանին։ Համագործակցությունը  նրա հետ շատ ներդաշնակ է ստացվում։ Հաճելի է, երբ դիմացինդ պրոֆեսիոնալ, ջերմ և բարի անձնավորություն է, ում սիրում են բոլորը և ցանկություն ունեն միասին աշխատել։

Լրագրող

Նկարահանումների ընթացքում եղել են հետաքրքիր դեպքեր։

Գոհար

Իհարկե:  Գրեթե  ամեն օր լինում էր մի զավեշտալի կամ տպավորիչ դեպք։ Ամենահիշարժանը հերոսուհու հետ աշխատանքն էր։ Հերոսուհին յոթ տարեկան փոքրիկ աղջիկ էր, ով շատ արագ կապվեց Ավոյի հետ։ 

Վերջին օրը նա լաց էր լինում ու չէր ուզում հրաժեշտ տալ։ Երեխան գրկել էր  Ավոյին, ու մի կերպ  էր  զսպում արցունքները. Մայրը ոչ մի կերպ չէր կարողանում նրան տուն տանել, թեպետ  բավականին ուշ էր արդեն: Երեխան սպասում էր, որ Ավոն ևս  վերջացնի, որ  մի քա նի րոպե ավել  մնա նրա հետ:  Երբ նկարահանումն ավարտվեց և  բոլորս  Ավոյին հրաժեշտ տվեցինք, նա  առավոտյան պետք է վերադառնար Հայաստան,  երեխան վազեց դեպի Ավոն,  գրկեց նրան ու հեկեկաց:  Ծանր էր բաժանումը, իրոք կապվել էր… ինչպես արդեն ասացի նրան  բոլորը սիրում են ու դժվար են հրաժեշտ տալիս,  և այդ սերը  զգում է նաև  հանդիսատեսը:

Լրագրող
Իսկ  երբ կցուցադրվի «Քո սիրուց հետո» ֆիլմը։

Գոհար
Ֆիլմը ներկայումս մոնտաժման փուլում է։ Շուտով անոնսը կլինի:  Հավանաբար՝ մայիսին  կցուցադրվի։

Լրագրող
Իսկ  երբ կմեկնարկի նոր ֆիլմի աշխատանքները։

Գոհար
Երբ սցենարը պատրաստ լինի, մենք կսկսենք աշխատել լիովին ողջ տեմպով։

Լրահոս

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է
Ավարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ)
Մենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին վաղուց սառեցրել ենք. Միրզոյան
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Փաշինյան․ ՀԷՑ-ն իրենցն է, բայց վճարողը ժողովուրդն է․ ահա թե ինչպես կարող էին թալանել
Քանի դեռ կան ավտոմեքենաները, ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին
Հայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը
Պետք է հասկանալ մեր «բարերարների» ծագումնաբանությունը՝ 64 միլիարդ դրամի չարաշահման համատեքստում
Դիտարկում չունեմ. Փաշինյանը՝ ընդդիմության երեկվա հավաքի մասին
Սամվել Կարապետյանը կալանավորվեց, Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց. Ռուսաստանը սպառնալիք չէ․Պուտին
Փաշինյան․ Նպատակ ունենք Հայաստանը դարձնել արհեստական բանականության ոլորտի ներդրումների կենտրոն
ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին
Ընդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունը
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Փաստաբան․ Ծառուկյանի էմոցիոնալ խոսքը հիմք դարձրեցին կալանքը երկարացնելու համար
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Կարևոր
Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով
2027-ին պլանավորվում է 22 միլիարդ դրամ հատկացնել ԱԳՄԱ նախարարությանը
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Լրացուցիչ նորություններ

...

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը