ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 26-ին կմեկնի Մերիլենդ՝ կանխարգելիչ բժշկական զննման, հայտարարել է Սպիտակ տունը։
«Նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 26-ին կայցելի Ուոլթեր Ռիդի բժշկական կենտրոն՝ իր ամենամյա ատամնաբուժական և բժշկական զննման համար: Սա կներառի առողջության վիճակի պարբերական գնահատում՝ նախագահի կանոնավոր կանխարգելիչ խնամքի շրջանակներում», - ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ նախագահը կհանդիպի կենտրոնի զինծառայողների և անձնակազմի հետ՝ «նրանց ծառայության, պրոֆեսիոնալիզմի և ազգին նվիրվածության գնահատմամբ»։
Սպիտակ տունը խոստացել է այցի մանրամասները հրապարակել ավելի ուշ։








