Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Նախօրեին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը պաշտոնապես դիմել է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով «Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման» հիմքով վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Փորձագետների համոզմամբ, Փաշինյանի «էքսցենտրիկ» պահվածքը, վարքն ու որևէ նորմի մեջ չտեղավորվող հայտարարություններից շատերը վաղուց են «խնդրվում»՝ նման վերաբերմունքի արժանանալու: Իսկ Ավետիք Չալաբյանը, ինչպես տեղեկանում ենք նրա սոցցանցային գրառումից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին դիմել է այն բանի համար, որ ապրիլի 17-ին ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից՝ Նիկոլ Փաշինյանը «գռեհիկ կերպով վիրավորել է իր քաղաքական մրցակիցներին և նրանց բազմահազար հետևորդներին»:


Հարկավ, դրանից հետո Փաշինյանը նույն սոցցանցերում ու հանրային հարթակներում բազմահազար հայրենակիցներից ստացել է վաստակած հակադարձումներ ու բնորոշումներ, բայց դա խնդրի էությունը չի փոխում, վարչապետի պաշտոնն զբաղեցնողի անընդունելի վարքն ու պահվածքի վիրավորականությունը չի մեղմում: «Հետևողականորեն հետամուտ եմ լինելու, որպեսզի դիմումը պատշաճ ընթացք ստանա։ Եթե դուք էլ եք ձեզ վիրավորված համարում Նիկոլ Փաշինյանի գռեհիկ արտահայտություններից, կարող եք նմանատիպ պահանջ ներկայացնել նույն հանձնաժողովին»,- ընդգծում է Չալաբյանը:


Եվ էլի՝ դժվար է չհամաձայնել: Իհարկե, անցած 8 տարում, առավել ևս՝ վերջին 1-2 տարվա մեջ, մանավանդ՝ այս վերջին ամիսներին գրեթե ամենօրյա ռեժիմով արձանագրվող փաշինյանական անընդունելի դրսևորումների պարագայում, թվում է, իմաստ չունի դրանց վրա կենտրոնանալ կամ փորձել իրավական հուն մղել: Նաև միգուցե միամտություն կթվա, որ առկա ավտոկրատ իշխանավարման պայմաններում որևէ պետական հաստատություն (թեկուզ սահմանադրորեն անկախ համարվող) նման դիմումներին գործնական ընթացք կտա: Սակայն մյուս կողմից՝ իսկապես չի կարելի ձեռքերը ծալած մի կողմ քաշվել ու կարծել, թե՝ «մեկ է, բան չի լինելու»: Իսկ որպեսզի «բան լինի», նման նախաձեռնությունները, ինչպիսին դրսևորել է Ավետիք Չալաբյանը, պետք է օրինակելի ու վարակիչ լինի նաև այլ ակտիվ գործիչների, քաղաքական ու հասարակական ուժերի համար: Նախաձեռնություն՝ նախաձեռնության վրա:


Դիմում՝ դիմումի ետևից: Ու ոչ միայն «Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման» հիմքով: Նաև ընտրապայքարի կանոնների, մրցակցության հավասար հնարավորությունների սկզբունքի խախտման հիմքերով: Քավ լիցի, Փաշինյանը գրեթե ամեն օր է մի նման առիթ տալիս: Իսկ հիմա պատկերացրեք, որ ունենք մի իրավիճակ, երբ բազմաթիվ քաղաքական ուժեր, գործիչներ, պարզապես քաղաքացիներ դիմում են պատկան մարմիններին՝ Փաշինյանին պատասխանատվության կանչելու համար: Եվ եթե դա «կարմիր քարտ» էլ չդառնա, ապա առնվազն «դեղին» կլինի:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները
Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները
Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ
Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել
Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ Կարապետյանց
Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ
Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան
ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից
Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
Մասկն առաջարկել է արհեստական ​​ինտելեկտի սերվերները տեղափոխել տիեզերք
Բրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ
Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք
Մասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ
70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի
Ռուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համար
Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր
Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել
Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է
Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասին

Լրացուցիչ նորություններ

...

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին