Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանում էներգետիկ անկախության և կայուն զարգացման օրակարգում վերականգնվող էներգետիկան շարունակում է զբաղեցնել առանցքային տեղ։


Մասնավորապես, արևային էներգետիկայի ոլորտում վերջին տարիներին նկատվող ակտիվությունը ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացի, այլև ռազմավարական մտածողության արդյունք է։


Ոլորտի առաջատար ընկերությունները միավորում են ուժերը՝ ստորագրելով հուշագիր, որով կողմերը հայտարարում են ՀՀ օրենսդրության շրջանակում համագործակցելու իրենց մտադրությունը։


Ավելի քան 15 տարվա փորձ ունեցող «Շտիգեն» ընկերությունը վերականգնվող էներգետիկայի, հատկապես արևային ոլորտի զարգացման առաջամարտիկներից է Հայաստանում։


Ընկերության հիմնադիր տնօրենի խոսքով, անցած տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ նախագծեր, սակայն ամենակարևոր խնդիրներից մեկը մշտապես եղել է ոլորտի հնարավորությունները հասարակության տարբեր շերտերին հասանելի և հասկանալի դարձնելը։


Նրա դիտարկմամբ, էներգետիկ խնդիրը Հայաստանում միայն տնտեսական հարց չէ․ այն առնչվում է երկրի անկախությանը, անվտանգությանը և նույնիսկ աշխարհաքաղաքական դիրքին։


Այդ իսկ պատճառով ոլորտի ներկայացուցիչները եկել են այն համոզման, որ անհրաժեշտ է համախմբել մասնագիտական ներուժը և այն ներկայացնել ավելի մատչելի ձևով՝ նպաստելով արդյունավետ որոշումների կայացմանը։ Միևնույն ժամանակ, ոլորտի ընկերությունները նախաձեռնել են համագործակցության նոր ձևաչափ՝ ստեղծելով էներգետիկ անցման միություն։


Այս հարթակը նպատակ ունի համախմբել մասնավոր հատվածի, պետության և միջազգային գործընկերների ջանքերը՝ արագացնելու վերականգնվող էներգիայի անցումը Հայաստանում։


 Արևային էներգետիկայի զարգացման գործում իր ներդրումն ունի նաև «Սանիսիթի» ընկերությունը, որի հիմնադիր Հովհաննես Արիստակեսյանի խոսքով, ոլորտը Հայաստանում ձևավորվել է համատեղ ջանքերի շնորհիվ՝ դեռ այն ժամանակ, երբ արևային տեխնոլոգիաները նոր էին մուտք գործում շուկա։ Այսօր արդեն երկրում տեղադրված արևային հզորությունները զգալի աճ են արձանագրել՝ մի քանի անգամ գերազանցելով անգամ ատոմակայանի հզորությունները։


Սակայն, մասնագետների համոզմամբ, առկա ներուժը լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է շարունակել համակարգված զարգացումը։


Ոլորտում գործող մեկ այլ՝ «Էկովիլ» ընկերության խորհրդի նախագահ Տիգրան Օխանյանի խոսքով, իրենց գործունեությունն ընդգրկում է ինչպես բնակչության և բիզնեսի համար արևային համակարգերի կառուցումը, այնպես էլ խոշոր ենթակառուցվածքների զարգացումը՝ ներառյալ բարձրավոլտ գծերն ու ենթակայանները։ Վերջերս ընկերությունը ներկայացրել է նաև նոր արտադրանք՝ Հայաստանում արտադրվող էներգիայի կուտակիչներ, որոնք նախատեսված են թե՛ կենցաղային, թե՛ արդյունաբերական կիրառությունների համար։


Նպատակը ոչ միայն ներքին շուկայի պահանջարկը բավարարելն է, այլև հայկական բրենդով միջազգային շուկա դուրս գալը։ 2 Paused Ոլորտի ներկայացուցիչները վստահ են՝ համատեղ աշխատանքի և ճիշտ ռազմավարության դեպքում Հայաստանը կարող է ոչ միայն ներմուծել, այլև արտահանել էներգետիկ տեխնոլոգիաներ և լուծումներ։ Առաջիկա տարիների համար նրանց տեսլականը հստակ է՝ ձևավորել գիտելիքահեն, մրցունակ և կայուն էներգետիկ համակարգ, որը կծառայի երկրի երկարաժամկետ զարգացմանը։


Այսպիսով, վերականգնվող էներգետիկայի ոլորտում ձևավորվող նոր համագործակցությունները կարող են դառնալ այն կարևոր խթանը, որը կօգնի Հայաստանին արագացնել էներգետիկ անցումը՝ ապահովելով ոչ միայն տեխնոլոգիական, այլև տնտեսական ու ռազմավարական առաջընթաց։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ
Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը
Կարևոր
Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել
Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից
Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է
Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը
Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում