Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ծաղկազարդ էր: Հազարավոր ու հազարավոր հայ քրիստոնյաներ գնացել էին եկեղեցիներ՝ Սուրբ պատարագի: Մարդիկ պարզապես գնացել էին եկեղեցի: Չէին պլանավորել, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմ հայտարարած Փաշինյանը պիտի իր թիկնազորով գա ու պատարագի կեսից մխրճվի հավատացյալների բազմության մեջ: Հետևանքը՝ քաշքշոց, հարվածելու փորձ, թիկնապահներից մեկի կողմից հարված ներկաներից մեկի դեմքին, հրմշտոց, վիրավորական բառեր, բերման ենթարկվածներ, երեք ձերբակալված, քրեական վարույթ...


Վստահաբար, շատերը համացանցում, տարբեր սոցցանցային հարթակներում տեսել են Երևանի Սուրբ Աննա եկեղեցում կիրակի օրը տեղի ունեցած միջադեպի ու դրա տարբեր դրվագների մասին տեսանյութերը, հրապարակումները: Բայց նախքան մեր բուն ասելիքին անցնելը, հստակ արձանագրենք հետևյալը. որքան էլ բնական է հասարակության ռեակցիան նման՝ փորձանքաբեր, Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը չսպասարկող իշխանությունների հանդեպ, այնուամենայնիվ, ֆիզիկական բռնությունը, նույնիսկ դրա փորձ անելն անթույլատրելի է:


Բացի այդ, դատելով ամենից՝ փաշինյանական իշխանության ներկայացուցիչները կարծես հենց նման դրսևորումներ «ստանալու» են ձգտում՝ հասարակության դեմ ռեպրեսիաների դիմելու, ոստիկանական «բեսպրեդելի» դիմելու և «արյուն տենչացողների» ֆեյք պատկեր ձևավորելու ուղղությամբ պատրվակներ ունենալու համար: Լավ, իսկ ի՞նչ էր Նիկոլ Փաշինյանի արածը: Այստեղ հանրային տիրապետող կարծիքն այն է, որ դա սադրանք էր: Հստակ, գիտակցված, նպատակային սադրանք: Առհասարակ, դեռևս 2021-ի ընտրություններից առաջ, ասենք՝ դրանից հետո էլ շատերն էին նկատում, որ Փաշինյանը կարող է ինչ-ինչ սադրանքներ կազմակերպել, որպեսզի հանրությանը ներկայանա որպես տուժող: Իսկ ինչո՞ւ են շատերը կատարվածը բնորոշում հենց որպես սադրանք: Կարծում ենք՝ նման գնահատական տալու հատկանշական պարագաներն ակնհայտ են:


Տեսեք. արդեն շուրջ մեկ տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը և նրան ձայնակցող «առաջին շարքի» քպականներն ամենավայրագ եղանակներով ու արտահայտություններով զազրախոսում են Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդների հասցեին, գործնականում պատերազմ են մղում Հայ առաքելական եկեղեցու դեմ, հալածում են սիրված ու հեղինակություն ունեցող բարձրաստիճան հոգևոր հայրերի, կալանավորում են, բանտարկում: Միջանկյալ արձանագրենք, որ, չնայած այդ բոլոր ռեպրեսիաներին ու ճնշումներին, Փաշինյանը Եկեղեցու դեմ արշավում ակնհայտորեն տապալվել է:


Բայց տվյալ պարագայում էականն այն է, որ այդ ամենի խորապատկերում մեկ էլ Նիկոլ Փաշինյանը, թիկնազորով ու «քաղաքացիական հագնված» օպերներով շրջապատված, մեկ էլ ու... մտնում է Երևանի կենտրոնում գտնվող եկեղեցի, ընդ որում՝ հատուկ այն ժամանակ, երբ Պատարագն արդեն սկսված է, իսկ եկեղեցին՝ լեփ-լեցուն: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, հրաշալի իմանալով, որ եկեղեցու ներսում իր քարոզիչների կողմից բերված կամ բեմականացված «ժողովուրդը» չէ, այլ իրական ժողովուրդը, «մտնում» է բազմության մեջ:


Մտնում է՝ շատ լավ տեղյակ լինելով, որ հանրության ճնշող մեծամասնությունը, տարբեր հարցումներով՝ 65-70 տոկոսը, ուղղակիորեն չի ընդունում իրեն, եթե չասենք՝ ատում է: Հանրության մեծամասնությունը հենց միայն Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի անունը լսելիս ափերից դուրս է գալիս: Այդ դեպքում, էլ ի՞նչ է դա, եթե ոչ՝ ամենաուղիղ սադրանք: Այսինքն, նա ինքը ցանկանում է, որ «մի բան լինի», այլապես ինչու է խցկվում լեփ-լեցուն եկեղեցի՝ իմանալով հայ ժողովրդի մեծ մասի ծայրահեղ բացասական վերաբերմունքն իր հանդեպ: Ի դեպ, հատկանշական է, թե իշխանական ռեպրեսիվ մարմինները ինչ հոդվածի հատկանիշներով են «գործ» հարուցել: Ստանդարտ դարձած «խուլիգանությունից» բացի (297-րդ հոդվածի 1-ին մաս), մի հատ էլ 452-րդ հոդվածի 3-րդ մասն են հավելել, այն է՝ «պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը»:


Սա մենք չենք ասում, Փաշինյանի իշխանությանն սպասարկող ՆԳՆ-ն է ասում: Հարց է ծագում. այդ ի՞նչ «օրինական ծառայողական» կամ «քաղաքական գործունեությամբ» էր պայմանավորված Փաշինյանի՝ եկեղեցի մտնելը: Այդ երբվանի՞ց է եկեղեցի գնալը դարձել «քաղաքական գործունեություն»: Ստացվում է, որ հենց փաշինյանական «իրավապահ մարմիններն» են ընդունում ու արձանագրում, որ եկեղեցի գնալը Փաշինյանի դեպքում բացառապես «քաղաքական գործունեություն» է: Մի խոսքով, նույնիսկ Փաշինյանի ՆԳՆ-ն ընդունեց, որ կատարվածը «քաղաքական ակցիա» էր, հասկանալի է՝ իրենց ղեկավարի կողմից: Կատարվածի առնչությամբ կա ևս մեկ կարևոր շերտ, որը չի կարելի անտեսել: Բացի այն, թե Փաշինյանն ու իր քպական թիմն ինչ աղետներ ու ավերներ են բերել երկրի ու ժողովրդի գլխին, իրենք նաև տարիներ շարունակ ատելություն ու թշնամանք են սերմանել:


Ու դեռ «էն գլխից» ակնհայտ էր, որ դրա պտուղները միայն այլոք չեն քաղելու, իրենք էլ են քաղելու: Այն, որ տարիներ առաջ մարդիկ զգուշացնում էին, թե նման «քամիներ» մի ցանեք, որպեսզի «փոթորիկ» չհնձեք, իրենք չլսելու տվեցին: Հիմա հարկադրված են լսել: Ավելին, տեղի ունեցածով ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Նիկոլ Փաշինյանը, ի լրումն նրա, որ ասելիք չունի, նա չունի նաև առաջարկելու ոչինչ՝ բացի ատելությունից, մաղձից, թշնամանքից: Թե՛ իր հետ կատարվածը, թե՛ տարբեր քպականների, մերձքպականներին առնչվող դրսևորումները ցույց են տալիս, որ առանց բեմականացված, առանց դրածո կեղծ «պապի», «տատի», «հորքուր», «մորքուրների», իրենք չեն կարող հանգիստ, անկաշկանդ «մարդամեջ դուրս գալ»:


Այսինքն, իրենց թիկնապահներ, պահպանողներ, համազգեստով կամ անհամազգեստ ոստիկաններ են պետք, պահապաններ... Ու պետք չէ այդ ամենի մեջ «հետքեր», «պատվիրատուներ», չգիտես թե ինչեր որոնել:


Փաշինյանն ինքը զարմանահրաշ «վարկածներ» է բարձրաձայնում, թե՝ այսինչն է կազմակերպել, այնինչը: Ծիծաղելի է ու զավեշտական: Մանավանդ, որ կասկածյալներից երկուսը երկվորյակ եղբայրներ են, դպրոցականներ (ավագ դպրոցի սաներ): Երկրորդ՝ ինչ-որ բան կազմակերպելու համար պետք է նախապես տեղյակ լինել, թե օրինակ՝ Փաշինյանն ուր է գնալու:


Իսկ նրա նախօրեի շարժը, վստահ ենք, անգամ իր թիկնազորի համար է անակնկալ եղել: Երրորդ՝ արդեն որերորդ անգամն է, որ Փաշինյանն ու քպականները փողոցում հանդիպում են սուր հակադրության, հենց որ նրանց շրջակայքում լինում են չթատերականացված, «չբերված» անձինք: Եվ հետո, եթե քպականները կատարվածի (կատարվածների) համար կազմակերպիչ ու մեղավոր են փնտրում, ապա որոշ չափով կարող ենք օգնել նրանց՝ տեսնել այդ կազմակերպչին:


Դրա համար նրանք պարզապես պետք է կանգնեն հայելու դիմաց: Հասկանո՞ւմ եք, Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը ցանկացած ընդդիմադիր գործչից և ուժից տասնապատիկ ավելին են արել՝ այժմյան վերաբերմունքին ու մերժմանն արժանանալու համար:


Ու իբր արածը քիչ է, հիմա դեռ մի բան էլ մուննաթ են գալիս բոլորի վրա ու գերադասում են ոչ թե պարզապես հեռանալ, այլ ավելին՝ իշխանությանը կառչած մնալու հայտ են ներկայացնում, սպառնում են պատերազմով, եթե իրենց չընտրեն, հոխորտում են, նման սադրանքներ են անում ու ոստիկաններին հրամայում հարձակվել խաղաղ բնակչության վրա: Տհաճ ու անդուր է այդ ամենը: Թեպետ, հոգեվարքի մեջ ի՞նչ դուրեկան բան կարող է լինել, եթե անգամ դա քաղաքական հոգեվարք է:


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Բեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել
Թրամփը առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուց
Իրանի Սիրիկ քաղաքը հարձակման է ենթարկվել
CBS. Իրանը մի քանի կործանիչներ է խոցել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայում
«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը
Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»
«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը
Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»
«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»
15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել. Hraparak.am
Սոչիի նավամատույցում հրդեհ է բռնկվել անձնակազմ չունեցող մոտորանավակների հարձակումից հետո․ կա տուժած
FT. Ռատկլիֆը կարող է փոխարինել Ուիթկոֆին և Քուշներին Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար
ԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացում մեր կատարողականը գնահատել է նախադեպը չունեցող դրական գնահատականով. նախարար
Հայտնի են iPhone 18 Pro-ի և iPhone 18 Pro Max-ի արժեքները
24 ժամ ջուր չի լինելու

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը

Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»

«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը

Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում

Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի

«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները

Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»