Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


ՀՀ գործող իշխանությունները վերջին ամիսների ընթացքում գաղտնիության քողի տակ քննարկում են ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելու հարցը։ Չնայած, կան կարծիքներ, որ փաստացի ավելի շատ գործ ունենք նոր Սահմանադրության, քան զուտ փոփոխությունների հետ: Ըստ առկա տեղեկությունների, Սահմանադրության մեջ փոփոխությունները պետք է հանգեցնեն քաղաքական համակարգի որակական փոփոխությունների և ամրապնդեն ՀՀ-ի, այսպես կոչված, «եվրոպական ուղին»՝ երկարաժամկետ կտրվածքով, ինչպես նաև ապահովեն Փաշինյանի անձնական իշխանությունը։ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքի խմբագրության ձեռքի տակ է հայտնվել Սահմանադրության փոփոխության նախագիծը. երկրի հիմնարար օրենքի մեջ փոփոխությունները շոկային են և Հայաստանի ապագայի մասով անհանգստացնող։


Ալիքը ներկայացնում է ՀՀ Սահմանադրության այն փոփոխությունները, որ ցանկանում է կյանքի կոչել ՔՊ-ն, և նշում է, որ դրանք սպառնալիք են ներկայացնում հայ ժողովրդի ազգային ինքնության համար։ «Պաշտոնական անձինք արդեն իսկ հնչեցրել են այն նորությունը, որ Սահմանադրության նախագծի մեջ բացակայում է հղումն Անկախության հռչակագրին, որն այսօր առկա է Սահմանադրության նախաբանում։ Այսօրվա Սահմանադրության մեջ կա ուղիղ հղում Անկախության հռչակագրին, որտեղ ընդգծվում է «ազատասեր նախնիների սուրբ պատգամը»։ Նոր նախաբանում չկա հղում նաև սուվերեն պետության վերականգնմանը, ինչը տագնապալի ցուցիչ է՝ հայկական հողերի մասին պատմական հիշողությունից հրաժարվելու առումով»,-նշում են ալիքի հեղինակներն ու հավելում, որ ամենացայտուն փոփոխությունները կատարվել են նոր Սահմանադրության նախագծի 35 և 36-րդ հոդվածներում։


Այսպես, ըստ հոդվածի հեղինակների, 35-րդ հոդվածից հանվում է տղամարդու և կնոջ իրավահավասարության մասին կետը՝ ամուսնության դեպքում, ամուսնության շրջանում և ամուսնալուծության դեպքում։ 35-րդ հոդվածում պահպանվում է միայն այն դրույթը, որը «ամուսնական տարիքի հասած կինն ու տղամարդն իրավունք ունեն ամուսնական կապի մեջ մտնել միմյանց հետ և ազատ կամքով ընտանիք ստեղծեն։ Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում է օրենքով»։


Դա չափազանց կարևոր փոփոխություն է, որը տրանսֆորմացնում է ընտանեկան հարաբերությունների մասին հիմնարար մեկնաբանությունն ու իրավական անորոշություն է ստեղծում, որը թույլ է տալիս ընտանիքը ընկալել նաև միասեռ հարաբերությունների կոնտեքստում։ Հայ հասարակության ավանդական արժեքներին ևս մեկ հարված է հասցվում նոր Սահմանադրության 36-րդ հոդվածով։ Ծնողների իրավունքները և պարտականությունները սահմանող 36-րդ հոդվածն այնպես է փոխվել, որ երեխաներն այլևս պարտավորություն չունեն խնամել իրենց տարեց ծնողներին։ Այս հոդվածի 3-րդ կետը սահմանում էր. «Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների մասին։


Մանրամասները սահմանվում են օրենքով»։ Սա ամբողջությամբ հանվել է։ Նորացված հոդվածում առկա են դրույթներ միայն երեխաների իրավունքների, ծնողների իրավունքների մասին՝ իրենց երեխաների նկատմամբ, և դրույթներ ծնողական իրավունքներից զրկելու մասով։ Հոդվածում բացակայում է երեխաների պարտականությունը հոգ տանել իրենց ծնողների մասին։ Սոցիալական աջակցության համակարգի անկատարության պայմաններու տարեց ծնողներին օգնելու սահմանադրական երաշխիքների չեղարկումը հանգեցնելու է հայկական հասարակության մեջ ավանդական ընտանեկան կապերի ոչնչացմանը, ինչպես նաև բազմաթիվ տարեցների ուղղակի դնելու է ֆիզիկական գոյատևման շեմին։ Աշխարհասփյուռ հայության միավորման կարևոր կետը տարիներ շարունակ հանդիսացել է Սահմանադրության այն կարևորագույն դրույթը, որ էթնիկ հայերը կարող էին քաղաքացիություն ստանալ հեշտացված կարգով։ Այժմ այդ դրույթը ցանկանում են հանել Սահմանադրությունից։


Զարմանալի է, չէ՞ որ հենց հայկական Սփյուռքի աջակցությունը թույլ տվեց Հայաստանին դիմակայել 90-ականների ծանր օրերին՝ հարևանների հետ ռազմական դիմակայության տարիներին։ Այժմ ՔՊ-ն ցանկանում է խզել այդ կապն ու զրկել աշխարհով մեկ ցրված հայերին հայրենադարձության իրավունքից։ Ալիքը տեղեկացնում է նաև, որ նոր Սահմանադրության մեջ կա հատուկ բլոկ, որտեղ փոփոխության են ենթարկվելու միջազգային պայմանագրերի ու այլ իրավական ակտերի հետ կապված իրավակարգավորումները։ Այսպես, փոփոխված 5-րդ կետում նշվում է, որ ընդունված միջազգային պայմանագրերը համարվելու են Հայաստանի իրավական համակարգի անբաժանելի մասը։


Հակասությունների դեպքում պահպանվելու է միջազգային պայմանագրերի առաջնահերթությունը՝ երկրի ներքին օրենքների նկատմամբ։ Դա քայլ է ազգային ինքնուրույնության սահմանափակման առումով և պատուհան է բացում օտար երկրների ու միջազգային կազմակերպությունների համար միջամտել ՀՀ ներքին գործերին։ Սահմանադրությունից ամբողջությամբ ջնջված է 113-րդ հոդվածը, որն իրավունք էր տալիս ԱԺ պատգամավորներին գրավոր հարցապնդումներով դիմել կառավարության անդամներին, այդ թվում՝ վարչապետին։ Հարցապնդումների իրավունք վերապահվում է միայն հատուկենտ պատգամավորների, սակայն կառավարությունը պարտավորված չէ դրանց պատասխանել, և դրանք չեն քննարկվելու խորհրդարանում։ Նոր Սահմանադրության 90-րդ հոդվածը սահմանում է ԱԺ-ի ինքնալուծարում՝ խորհրդարանի 3/5 կազմի օգնությամբ, ինչը քաղաքական մանիպուլյացիաների դաշտ է բացում իշխող մեծամասնության համար և շանս արտահերթ ընտրություններ կազմակերպել՝ ըստ տվյալ պահի իշխանության ցանկության։


ՀՀ Սահմանադրության ամենակարևոր հոդվածներից մեկը՝ 205-րդ հոդվածը, այնպես է փոխվել, որ հայ ժողովուրդն այլևս չի կարողանա վերահսկողություն ունենալ իր երկրի ճակատագրի վրա։ Քպական իշխանության գրած Սահմանադրությունը թույլ է տալիս կառավարությանը և Ազգային ժողովին որոշել երկրի անդամակցությունը միջազգային կազմակերպություններին՝ առանց հանրաքվեի։ Նոր Սահմանադրությամբ անցումային դրույթը թույլ է տալիս, որ եթե Հայաստանը անդամակցել է որևէ միջազգային կազմակերպության մինչև 2015 թվականը, ապա այդ կազմակերպության անդամակցությունը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու հարցը կարող է լուծվել միայն Ազգային ժողովի միջոցով՝ առանց հանրաքվեի։


Այսինքն, հիմա ստեղծվում է միջազգային պարտավորությունների կատարման տարբեր իրավական ռեժիմ։ Դա թույլ է տալիս ընդունել արտաքին քաղաքական ռազմավարական որոշումներ առանց ժողովրդի կամարտահայտության։ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նաև նշում է, որ խմբագրության ձեռքի տակ հայտնված Սահմանադրության փոփոխության տեքստը թույլ է տալիս անել մի քանի կարևոր եզրակացություն։ Առաջինը՝ իշխանություններն արտաքին խաղացողների առջև վերցնում են մեծ սահմանադրական պարտավորություններ՝ազգային մտածելակերպի փոփոխության առումով։


Կազմաքանդվում է ընտանիքի ինստիտուտը, խզվում է սերունդների միջև կապը, նոր դրույթներ են մտցվում, որոնք թույլ են տալու միասեռ ամուսնություններ ներդնել։ Երկրորդ՝ կառավարությունը զրկվում է խորհրդարանական վերահսկողությունից, խորհրդարանը թուլանում է և դառնում է խաղալիք իշխող ուժի և անձամբ վարչապետի ձեռքում, ով էլ հետագայում նա լինի։ Այսպիսով, Սահմանադրության փոփոխությունները ՀՀ-ից կերտելու են արտաքին խաղացողների համար հեշտ կառավարելի երկիր, իսկ իշխանությունները միանձնյա որոշումով կարող են արտաքին քաղաքական կողմնորոշում ձևավորել ՝ անտեսելով ՀՀ քաղաքացիների կարծիքն այդ կարևորագույն հարցերում։


Բացի այդ, կազմաքանդելով ավանդական արժեքները՝ հարված է հասցվում ՀՀ-ի առանց այն էլ խոցելի և թույլ ժողովրդագրական իրավիճակին՝ դուռ բացելով թուրք-ադրբեջանական տանդեմի՝ ՀՀ-ի դեմ դեմոգրաֆիկ էքսպանսիայի իրականացման և տարիներ անց ՀՀ-ի էթնիկ-կրոնական դեմքի փոփոխության համար։ Իսկ խորհրդարանի թուլացումը թույլ է տալու վարչապետին միանձնյա՝ ավտորիտար համակարգ հաստատել ՀՀ-ում և ճնշել բոլոր ընդդիմադիր խմբերին։ Ըստ հեղինակների, նոր Սահմանադրությամբ ՀՀ-ն ցավոք վերածվելու է failed state-ի, ինչը կարող են թույլ չտալ ՀՀ քաղաքացիները՝ հունիսին չքվեարկելով ՔՊ-ի ու Փաշինյանի օգտին։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը
Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը
Կրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կարևոր
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել
Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ)
Թրամփի ընտրական հարվածը, Ռուսաստանի շուրջ եվրոպական պառակտումն ու նոր լարվածությունը (տեսանյութ)
Դավիթ Բեկ բնակավայրի ՀԷԿ-ում 51-ամյա տղամարդը էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
31-ամյա տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը. նա ձերբակալվել է
Կարևոր
Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Կարևոր
Զեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել
«Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել
Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար
Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան
ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան
Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան
Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում, հնազանդորեն կատարում են

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում