Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Սոցիալական ցանցերում, մասնավորաբար Ֆեյսբուքում ստեղծվել են մի քանի խմբեր, որոնք, ըստ իրենց անվանման, առնչվում են «սննդի անվտանգությանը»: Այդ էջերում տարբեր քաղաքացիներ հրապարակում են լուսանկարներ, կատարում են գրառումներ՝ հայկական տարբեր արտադրանքներում իբր «քարուերկաթ» գտնելու, անորակության կամ այլ առերևույթ խախտումների մասին:


Սակայն հարցն այն է, որ այդ լուսանկարների ու գրառումների գերակշիռ մասը նախ՝ բացարձակ ապացուցողականություն չունի, երկրորդ՝ ուշագրավ է, որ դրանց գերակշիռ մեծամասնությունն առնչվում է հայաստանյան ամենաառաջատար, ամենահայտնի բրենդներին: Պատահական չէ, որ շատերի շրջանում այնպիսի տպավորություն է՝ կարծես այդ գրառումները ինքնադրսևորման միջոց են կամ նշյալ ընկերություններին դիտավորյալ վարկաբեկելու փորձ: Կասկածներ կան, որ ոմանք նման գրառումներով ձգտում են հասնել նրան, որ այս կամ այն ընկերությունից կապ հաստատեն իրենց հետ:


Իսկ թե ինչ ակնկալիքով, թողնում ենք ընթերցողին: Հակառակ դեպքում, եթե իրականում խնդիր լիներ, մարդիկ կդիմեին համապատասխան մարմիններին, առաջին հերթին՝ Սննդի անվտանգության տեսչական մարմին: Փոխարենը մենք ենք դիմել ՍԱՏՄ՝ խնդրելով պատասխանել՝ սրդյո՞ք ՍԱՏՄ-ն «գնում է» այդպիսի տեղեկությունների հետևից, և եթե այո, ապա այդպիսի «ահազանգերի» ո՞ր մասն է, ի վերջո, ապացուցվել։ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը ևս հաստատեց, որ իսկապես հիմնականում մեծ կազմակերպությունների, հանրահայտ բրենդների մասին է խոսքը, իսկ նրանց պարագայում այդպիսի խնդիրներ լինել ուղղակի չեն կարող:


Նա նաև նշեց, որ, այո, այդպիսի լուսանկարները հաճախ կարող են նաև նորմալ չլինել։ «Հիմնականում ՍԱՏՄ-ն չի գնում այդպիսի տեղեկությունների հետևից, որովհետև դրանք ապացուցել ուղղակի հնարավոր չէ։ Չենք կարող հիմք վերցնել մարդու մոտ եղած մթերքը, պետք է տեղում տեսնենք, ուսումնասիրենք և հասկանանք՝ այդպիսի խնդիր կա, թե ոչ։ Ի վերջո, երբ ֆիզիկական ինչ-որ խնդիրներ են հայտնաբերվում սննդամթերքի մեջ, դա նշանակում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Եթե խոսքը հանրահայտ արտադրությունների, խոշոր ընկերությունների մասին է, որոնք մենք պարբերաբար, բազմիցս ստուգել ենք, վստահաբար այնտեղ չենք էլ գնա, որովհետև գիտենք, թե ինչպիսին են նրանց սանիտարահիգիենիկ պայմանները, հոսքագծերը և այլն։


Այսինքն, այնտեղ գնալ, ևս մեկ անգամ ռեսուրս ծախսել և նորից համոզվել, որ սանիտարահիգիենիկ պայմանները նորմալ են, իմաստ չունի, որովհետև հոսքագծերն արդեն ստուգված են, և այնտեղ այդպիսի խնդիրներ հայտնաբերել ուղղակի հնարավոր չէ»,-ասաց Հարությունյանը։ Միևնույն ժամանակ հավելեց. «Եթե լինում են դեպքեր, որ մեզ անհայտ տեղից, անհայտ արտադրության մթերք է ներկայացվում, առավել ևս, եթե այդ կազմակերպությունը գրանցված չի լինում սննդի շղթայի օպերատորների բազայում, փորձում ենք անպայման արձագանքել, նվազագույնը այնտեղ լինել՝ հասկանալու համար, թե ինչպիսին են սանիտարահիգիենիկ նորմերը։


Եթե համապատասխանում են իրականությանը, տնտեսվարողը նվազագույնը տուգանվում է այն պատճառով, որ գրանցված չէ սննդի շղթայի օպերատորների բազայում, ինչն իր պարտականությունն է և պարտադրված է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով։


Ընդ որում, շատ հաճախ տեսնում ենք, որ այն կազմակերպությունները, որոնք խուսափում են գրանցվելուց, նաև սանիտարահիգիենիկ նորմերի խնդիրներ ունեն։ Եվ այդ դեպքում համապատասխան քայլեր են ձեռնարկվում»։


Հավելենք, որ, ըստ մեր դիտարկումների, նման լուսանկարներն ինքնին բավական կասկածելի են, ավելին՝ նույնիսկ այդ հրապարակումների ներքո մեկնաբանություններում մեծ մասը թերահավատություն է ցուցաբերում դրանց ճշմարտացիության հանդեպ: Այսինքն, սա այն դեպքերից է, որ հատկապես հայտնի բրենդների պարագայում այդպիսի «ահազանգերին», սիրողական մակարդակի հրապարակումներին չպետք է լուրջ վերաբերվել, այլ պետք է հետևել միայն իրավասու մարմինների, մասնավորաբար ՍԱՏՄ-ի արձագանքներին ու հայտարարություններին:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արամ Գրիգորյանը պետք է առյուծի սիրտ կերած լիներ, որ չկալանավորեր Գագիկ Խաչատրյանին. Երեմ Սարգսյան
Գագիկ Խաչատրյանը մինչև հիմա լոգանքի, սանհանգույցից օգտվելու հնարավորություն չունի. Երեմ Սարգսյան
ՈՒՂԻՂ․ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Թրամփի՝ իր անդրծովյան տարածքների մասին գրառումները քմահաճություն է անվանել
Թրամփը խոստացել է ընտրություններից առաջ անձամբ քարոզարշավ իրականացնել մոտ երեք տասնյակ նահանգներում
ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի
Պակիստանի ԱԳՆ-ը բացառել է նոր երկրների ներառումը Մեքքայի համաձայնագրում
Կարևոր
Նոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործով
Բեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել
Թրամփը առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուց
Իրանի Սիրիկ քաղաքը հարձակման է ենթարկվել
CBS. Իրանը մի քանի կործանիչներ է խոցել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայում
«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը
Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»
«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը
Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»
«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը

Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»

«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը

Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում

Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի

«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները