Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ներկայիս ռազմական գործողությունները միջազգային վեճերի լուծման նոր մոտեցում են ներկայացնում, որը կարող է ոչնչացնել միջազգային հանրության հաստատված իրավական համակարգը։
«ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ և Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի սպանությունը միջազգային հակամարտությունների նկատմամբ նոր մոտեցում է, որը կոչնչացնի աշխարհի իրավական համակարգերը»,-գրել է Իրանի նախագահը X-ում:
Եթե միջազգային հանրությունը չդիմանա այս ճգնաժամին, ապա այս կրակի բոցը շատերին կայրի, կարծում է Փեզեշքիանը։








