«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Իշխանությունը կառավարության ու համայնքապետարանների կողմից իրականացվող նախաձեռնությունների անվան տակ փաստացի սկսել է նախընտրական կաշառք բաժանել մարդկանց։ Գյուլագարակ համայնքից մեզ պատմեցին, որ համայնքապետարանի Արմինե անունով աշխատակիցը զանգում է գյուղացիներին ու ցուցակագրում տանիքի խնդիր ունեցողներին:
Հետաքրքրվում, թե արդյոք տանիքն ասբեստի՞ց է, ու ասում է, որ այն փոխելու են։
Գյուլագարակի ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեզ մարզպետարանից գրություն ա եկել, ուղղակի հաշվառում ենք` վիճակագրական տվյալներ, ինֆորմացիա ենք հավաքում, որեւէ բան չկա»:
Հավաքում եք, որ ի՞նչ անեք այդ ինֆորմացիան։
«Ես չեմ կարող մարզպետարանի տեղը ասել, թե հետագայում ինչ կանի»:








