ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների վերաբերյալ մեկնաբանությունները սուտ են, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային՝ առանց որևէ մանրամասնություն հայտնելու։
«Այն, ինչ նրանք ասել են բանակցային գործընթացի մասին՝ պնդելով, որ մեզ ինչ-որ բան են ասել վերջնական փուլում, և մենք դա չենք ընդունել, ոչ այլ ինչ է, քան սուտ», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ, ըստ IRNA-ի։
Սակայն նա չի մանրամասնել, թե որ և ում հայտարարություններն է հերքում։








