ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հոկտեմբերի 15-16-ը կայցելի Երևան՝ մասնակցելու կենսաբազմազանության վերաբերյալ COP17 համաժողովին։
Այցի ընթացքում նա կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։








