Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչ ունեցվածքով հեռացավ Աննա Հակոբյանը առաջին տիկնոջ կարգավիճակից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Երեկ Աննա Հակոբյանը հաստատեց, որ բաժանվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և հայտնեց, որ հեռանում է կառավարական առանձնատնից։


Քաղաքական դաշտում լայն արձագանք ստացած այս հայտարարության ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է նրա 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագրի առանցքային տվյալները՝ հասկանալու, թե ինչ ֆինանսական և գույքային պատկերով է նա հեռանում առաջին տիկնոջ կարգավիճակից։


Անշարժ գույք Հայտարարագրի համաձայն՝ 2024 թվականի դրությամբ Աննա Հակոբյանն ունեցել է երկու բնակարան՝ երկուսն էլ Երևանում։ • Բնակարան՝ Շենգավիթ վարչական շրջան (ձեռք բերված 2005թ., գնում, միանձնյա սեփականություն) • Բնակարան՝ Երևան (ձեռք բերված 2006թ., ժառանգություն, բաժնային սեփականություն՝ 4/9 բաժնեմաս) Միաժամանակ, 2024 թվականի ընթացքում նա օտարել է Շենգավիթում գտնվող բնակարանը՝ այն վաճառելով 45,500,000 դրամով։ Տարեվերջին, ըստ հայտարարագրի, նրա սեփականության տակ մնացել է միայն ժառանգությամբ ստացված բնակարանի 4/9 բաժնեմասը։


Տրանսպորտային միջոցներ Հայտարարագրված են երեք ավտոմեքենա՝ • NISSAN (2008թ., ձեռք բերված՝ 2010թ.) • RENAULT (2006թ., ձեռք բերված՝ 2009թ.) • VAZ (2004թ., ձեռք բերված՝ 2009թ.) Բոլոր մեքենաները ձեռք են բերվել մինչև իշխանափոխությունը, ինչը արձանագրված է նաև նախորդ տարիների հայտարարագրերում։ Ներդրումներ և բաժնեմաս Աննա Հակոբյանը հայտարարագրել է բաժնեմաս՝ 29/05/2009թ. ձեռք բերված, 25,000 դրամ արժեքով։


Այլ խոշոր ներդրումներ կամ արժեթղթեր հայտարարագրում նշված չեն։ Փոխառություններ Հայտարարագրի համաձայն՝ տարեվերջին առկա է 49,350,000 դրամ փոխառություն, տրամադրված՝ • «Իջևանատուն» ՓԲԸ • «Ար ընդ Ար» ՍՊԸ Փոխառությունների տրամադրման պայմանները հայտարարագրում մանրամասն չեն ներկայացվում, սակայն գումարի չափը խոսում է էական ֆինանսական շրջանառության մասին։


Բանկային միջոցներ և կանխիկ դրամ 2024 թվականի ավարտին հայտարարագրված են հետևյալ դրամական միջոցները՝ • Բանկային ավանդներ՝ 40,000 ԱՄՆ դոլար և 10,000,000 դրամ • Բանկային հաշիվների մնացորդ՝ 3,622,308 դրամ • Կանխիկ դրամ՝ 8,500 ԱՄՆ դոլար և 650,000 դրամ Այսպիսով, միայն բանկային և կանխիկ միջոցների ընդհանուր ծավալը կազմում է տասնյակ միլիոնավոր դրամների համարժեք գումար։


Եկամուտներ 2024 թվականի ընթացքում հայտարարագրված եկամուտները ներառում են՝ • Ստացված վարկ՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ – 44,415,000 դրամ • Աշխատանքի վարձատրություն՝ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամ – 13,259,798 դրամ • Աշխատանքի վարձատրություն՝ «Դարեսկիզբ» – 2,500,000 դրամ • Այլ եկամուտ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն – 201,573 դրամ • Անշարժ գույքի վաճառքից ստացված եկամուտ՝ 45,500,000 դրամ Հայտարարագրում նշված ընդհանուր եկամուտը կազմել է 105,876,371 դրամ։


Տարեվերջին ստացված վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 44,415,000 դրամ՝ նշված որպես կառուցվող շենքում բնակարանի ձեռքբերման նպատակով ներգրավված միջոց»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում
Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»
Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»
Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում
Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»
ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»
Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում
BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)
Վթար է․ գազ չի լինելու
Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ
Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա»
Կարևոր
Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը
Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել
Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան
«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)
4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում

Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»

Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»

Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը