Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցել են իրեն և իր ընտանիքին, ինչպես նաև կարդացել է Իմադ ադ-Դին Նասիմիի փիլիսոփայական տողերը՝ իր մեկնաբանությամբ և կիսվել կյանքի մասին իր բանաձևով, որն օգնում է պահպանել ներքին ազատությունը՝ ավելի քան 21,000 ժամ բանտարկությունից հետո։


Ստորև ներկայացվում է Ռուբեն Վարդանյանի ձայնային հաղորդագրության հայերեն թարգմանությունը.


«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են ինձ համար։ Գիտեմ, որ շատերդ զանգել և խոսել եք Վերոնիկայի, իմ ընտանիքի և սիրելիների հետ։ Ուզում եմ խորին երախտագիտություն հայտնել ձեր աջակցության, բարության, մտքերի, հույզերի և զգացմունքների համար։ Ես ամեն ինչ զգում եմ և շատ շնորհակալ եմ, որ աջակցում եք ինձ ու իմ ընտանիքին։ Ուզում եմ ձեզ համար կարդալ… Սա նույնիսկ բանաստեղծություն չէ, սա 14-րդ դարի վերջի և 15-րդ դարի սկզբի հանճարեղ փիլիսոփա-բանաստեղծ Իմադ ադ-Դին Նասիմիի փիլիսոփայությունն է։ Հիմա կկարդամ մի հատված նրա բանաստեղծությունից, որը թարգմանել է Կոնստանտին Սիմոնովը։ Վերջում մի փոքր փոփոխություն եմ արել, որովհետև այս փիլիսոփայություն ուժեղ ազդեցություն է գործել ինձ վրա։ Եվ հույս ունեմ, որ Նասիմիի պոեզիայի բոլոր սիրահարները ինձ կներեն, որովհետև սա ոչ թե պոեզիա է, այլ փիլիսոփայություն: …Ուզում եմ ասել, որ իսկապես զարմանալի է՝ այս բոլոր մտքերը, որոնք դուք կարդում եք տարբեր, բացարձակ տարբեր աղբյուրներում, դրանց աղբյուրը մեկն է՝ իմաստությունը, բայց ձևը՝ տարբեր։ Ուզում եմ ձեզ նաև փոխանցել (նվիրելով իմ սիրելի կնոջը, ում տարեդարձն էր վերջերս), կյանքի կարճ ու երկար բանաձևը։


Ոմանց դուր կգա կարճ տարբերակը, մյուսներին՝ գուցե երկարը։ Ապրե՛ք պարզ, սիրե՛ք շռայլ, հո՛գ տարեք ի սրտե, խոսե՛ք սրտանց, անընդհատ սովորե՛ք, ճանաչե՛ք ինքներդ ձեզ, հավատացե՛ք առանց կասկածի, մի՛ վախեցեք մահից, ներե՛ք և մի՛ դատեք, ու անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով։ Սա կարճ տարբերակն է։ Եվ երկար տարբերակը՝ Ապրե՛ք պարզ, ուրախ և 100% ներկա ակնթարթով։ Սիրե՛ք շռայլ, տվե՛ք ամեն ինչ՝ փոխարենը ոչինչ չխնդրելով։ Հո՛գ տարեք ի սրտե, բայց զգույշ, որպեսզի չվնասեք, քանի որ բռնության միջոցով բարությունն այլևս բարություն չէ։ Խոսե՛ք սրտանց, անկեղծ և կարճ։ Հավատացե՛ք առանց կասկածի կամ վարանման, առանց մոլեռանդության։ Սովորե՛ք՝ ճանաչելով ինքներդ ձեզ և աշխարհը՝ անընդհատ, ջանադրաբար և սիրով։


Ներե՛ք, մի՛ դատեք։ Մի՛ վախեցեք մահից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն։ Եվ անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն։ Մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն։ Այնպես որ, երկու դեպքում էլ եթե այսպես վարվենք, եթե այս պարզ քայլերն անենք՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն, ամեն ինչ լավ կլինի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Կներե՛ք, որ շեղվում էի։ Հեշտ չէ։ Ես այստեղ մի հետաքրքիր հոբելյան նշեցի. Այստեղ եմ արդեն 21,000 ժամ և…


Հետաքրքիր զգացողություն է։ 75 միլիոն ակնթարթ։ Եվ երբ ապրում ես այս մասշտաբով, հանկարծ հասկանում ես, թե որքան տարբեր է զգացվում ամեն ինչը՝ ամեն պահը։ Ուզում եմ ասել, որ բոլորիդ սիրում եմ, երախտապարտ եմ, շատ ուրախ եմ, որ ունեմ նման ընտանիք, նման հարազատներ։ Շնորհակալություն բոլորին, այդ թվում՝ անծանոթներին, ովքեր գրում են ինձ. ես այնքա՜ն շատ նամակներ եմ ստանում անծանոթներից… Շատ շնորհակալ եմ ձեր բարության, ձեր խոսքերի, ձեր էներգիայի համար։ Հատկապես, երբ այն ձեռագիր է, մտքերը զգացվում են։


Ավելի հաճախ գրե՛ք ձեռքով։ Գրե՛ք նամակներ միմյանց։ Գրե՛ք ձեր սիրելիներին, ձեր ընտանիքին։ Այսքանը, բոլորիդ գրկում եմ, շատ եմ սիրում ձեզ, և ուրախ եմ, որ կարող եմ ձեզ հետ կիսվել իմ մտքերով ու զգացմունքներով»։

Լրահոս

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել
Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը
Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել
ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում
Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ
Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին
22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում
Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել
Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները
Էներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին
Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ
Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա
Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականին

Լրացուցիչ նորություններ

...

Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ

Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը

Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ

Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն

Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին

Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով

Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան

ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր

ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստ

Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանը

Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է. Գալջյան

ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն. Սուքիասյան

Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանա

Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետ

Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. Աբգարյան

Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ Սուքիասյան

Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթը

Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. Գալջյան

Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. Գալջյան