Վլադիմիր Զելենսկու հաղորդակցության խորհրդական Դմիտրի Լիտվինը պնդում է, որ ինքը որևէ հրահանգ չի ստացել առաջիկա երեք տարիների համար ռազմական գործողությունների ծրագիր պատրաստելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է UNIAN-ը։ Ըստ Լիտվինի՝ իր խորհրդականների հետ նման զրույցներ չեն տեղի ունեցել։
Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով Wall Street Journal-ի լրագրող Բոյան Պանչևսկիին, հաղորդել էին, որ Զելենսկին հրամայել է Մյունխենի անվտանգության համաժողովից հետո առաջիկա երեք տարիների համար ռազմական գործողությունների ծրագիր պատրաստել։








