Թուրքիայում կսկսեն մարտական ինքնաթիռներ և ավիակիրներ արտադրել. Անկարայի ծրագրերի մասին խոսել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Թուրքիայի առաջնորդն այդ մասին հայտնել է մահմեդականների սուրբ ամսվա` Ռամադանի առաջին օրը՝ հավելելով, որ 23 տարվա ընթացքում Թուրքիան բեկում է մտցրել ռազմական տեխնիկայի արտադրության մեջ, և գործընթացը շարունակվելու է սպառազինությունների արտաքին մատակարարներից կախվածությունը նվազեցնելու համար։








