Ոստիկանությունը ձերբակալել է Չարլզ III թագավորի եղբորը՝ նախկին արքայազն Էնդրյուին, ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ նրա կապերի շուրջ սկանդալի ֆոնին, հաղորդում է Express թերթը։ «Էնդրյուին Վինձորը ձերբակալվել է պետական պաշտոնում անպատշաճ վարքագծի կասկածանքով», - նշել է թերթը։
Այսօր ավելի վաղ Telegraph-ը հայտնել էր, որ վեց ոստիկանական մեքենաներ և ութ քաղաքացիական հագուստով ոստիկաններ ժամանել են Նորֆոլկի Սանդրինգհեմ Հաուսի տարածքում գտնվող նախկին արքայազնի տուն։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Էնդրյուն հայտնվել է Էփշտեյնի հետ իր կապերի շուրջ սկանդալի կենտրոնում։
Ֆինանսիստի գործով վերջերս հրապարակված որոշ ֆայլեր պարունակում են նախկին արքայազնին վարկաբեկող լուսանկարներ։








