Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումը Ուկրաինային՝ ի պատասխան Կիևի կողմից «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցման արգելափակման։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն կառավարության նիստից հետո։
«Դիզելային վառելիքի մատակարարումները Ուկրաինա դադարեցվել են և չեն վերսկսվի այնքան ժամանակ, քանի դեռ ուկրաինացիները չեն վերսկսի նավթի մատակարարումները «Դրուժբա» խողովակաշարով դեպի Հունգարիա», - ասել է արտգործնախարարը, ինչպես հեռարձակել է M1 հեռուստաալիքը։








