ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոգնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի բացակայությունից, և առաջիկա շաբաթներին լայնածավալ գործողության հավանականությունը 90% է, չորեքշաբթի օրը հաղորդել է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի խորհրդականներից մեկին։
«Ղեկավարը սկսում է հոգնել։ Նրա շրջապատի որոշ մարդիկ նրան զգուշացնում են Իրանի հետ պատերազմ սկսելու մասին, բայց կարծում եմ, որ կա 90% հավանականություն, որ մենք առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կտեսնենք ակտիվ ռազմական գործողություններ», - ասել է անանուն խորհրդականը։
ԱՄՆ-ն կարող է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ «ավելի շուտ և ավելի մեծ մասշտաբով», քան շատերը կարծում են, շարունակում է հեղինակը։ Պորտալի աղբյուրների տվյալներով՝ ռազմական գործողությունը, հավանաբար, կլինի Իսրայելի հետ համատեղ գործողություն։








