Կուբան կշարունակի հավատարիմ մնալ իր ընտրած ուղուն՝ չնայած ԱՄՆ-ի կողմից շրջափակման խստացմանը։ Այս մասին հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ։
«Մենք կշարունակենք, ինչպես նախկինում, վճռականորեն առաջ շարժվել Կուբայի անկախության և ինքնիշխանության պաշտպանության գործում։ Մենք կպահպանենք մեր երկրի ընտրած ուղին և կշարունակենք արդյունավետ լուծումներ փնտրել մեր տնտեսության համար։ Մենք կշարունակենք աշխատել դրա վերականգնման ուղղությամբ և միշտ պատրաստ կլինենք հարգալից երկխոսության՝ ցանկացած երկրի հետ հավասար պայմաններով», - նշել է նա։
«Այսօր կուբացի ժողովուրդը մեծապես տառապում է մեծ դժվարություններից, բայց նրանք լիովին գիտակցում են այդ տնտեսական դժվարությունների հիմքում ընկած պատճառները և կանգնած են միասին ու միասնական», - ավելացրել է Ռոդրիգես Պարիլյան։








