ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ շեշտադրում է կատարում ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերի վրա, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Նախագահը հսկայական ժամանակ և քաղաքական կապիտալ է ներդրել Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում իրական փոփոխություն մտցնելու փորձերի մեջ», - ասել է Ռուբիոն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։








