Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չի մասնակցի Բանգլադեշի նոր վարչապետ Թարիք Ռահմանի երդմնակալության արարողությանը, որը նախատեսված է փետրվարի 17-ին Դաքքայում, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Բանգլադեշի նորընտիր վարչապետի և նրա կառավարության երդմնակալության արարողությանը Հնդկաստանը կներկայացնի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Օմ Բիրլան։ Նրա մասնակցությունը, նշել է Արտաքին գործերի նախարարությունը, կընդգծի Հնդկաստանի և Բանգլադեշի ժողովուրդների միջև խորը և երկարատև բարեկամությունը և կվերահաստատի Հնդկաստանի անսասան հավատարմությունը երկու երկրները միավորող ժողովրդավարական արժեքներին։
«Որպես հարևաններ, որոնք միավորված են ընդհանուր պատմությամբ, մշակույթով և փոխադարձ հարգանքով, Հնդկաստանը ողջունում է Բանգլադեշի անցումը դեպի ընտրված կառավարություն՝ Թարիք Ռահմանի գլխավորությամբ, որը ստացել է ժողովրդի մեծամասնության աջակցությունը», - հայտարարել է նախարարությունը։








